Ի հեճուկս Ուկրաինայի ԱԳՆ-ի՝ Արսեն Ավակովը շեշտում է, որ ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության հիշատակի օրն է
Արխիվ 16-20Ուկրաինայի Ներքին գործերի նախարար ԱՐՍԵՆ ԱՎԱԿՈՎԸ թվիթերյան իր էջում գրել է ապրիլի 24-ի խորհրդի մասին՝ այն ներկայացնելով որպես հայերի ցեղասպանության հիշատակի օր։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը 2 օր առաջ պաշտոնապես դիմել էր Ուկրաինական պաշտոնատար անձանց՝ հորդորելով ձեռնպահ մնալ 1915 թվականի դեպքերը որպես «ցեղասպանություն» որակելուց:

