Ես ոչ մեկին թույլ չեմ տա մոռանալ․ Մարգարիտա Սիմոնյան
Արխիվ 16-20Այսօր Մարգարիտա Սիմոնյանը իր ինստագրամի էջում այսպիսի գրառում է թողել․ Իմ մեծ տատիկ Նարդուհի Ներսիսյանը գրել-կարդալ չգիտեր, բայց սովորեցրեց ինձ աղթողել, վախենալ Աստծուց եւ չվախենալ մարդակնցից։ Գրեթե բոլոր մարդկանցից, բացի նրանցից ում ձեռքին յաթաղան կա։
1915թ․-ին իր աչքի առաջ յաթաղաններով կտրեցին իր ծնողների, եղբայրների եւ քույրերի գլուխները։ Իր ավագ ամսուսնացած քույրը խուսափեց բռնաբուրությունից՝ բարձր Տրբզոնյան ափից նետվեց եւ խորտակվեց։ Կենդանի մնացին իմ մեծ տատիկիս՝ Նարդուհին եւ նրա փոքր քույր՝ Ալիսան, որի պատվին էլ հետագայում անվանեցին իմ փոքր քրոջը՝ Ալիսային։ Մահից առաջ նրանց հայրը նրանց տվեց մեկական ոսկի, որը իմ մեծ տատիկը պահեց փայտի ետեւում։ Իրենց երկուսին՝ կապուտաչյա եւ սպիտակամաշկ տարան թուրքական ընտանիքներ՝ գեղեցիկ աղջիկներին կենդսանի էին թողնում ամուսնացնելով եւ արյունը բարելավելու համար։ Նրանք մեծանում էին թուրքական ընտանիքում մինչեւ իմ մեծ տատիկիս չգտան իր կենդանի մնացած հարազատները եւ չօգնեցին նրան փախնել Ղրիմ։ Իմ ընտանիքի հայրական գյուղը այդպիսով հինավորվեց ռուսական Ղրիմում։ Ինչ եղավ մեծ տատիկիս Ալիսա քրոջ հետ մենք չգիտենք։
Իմ երկրորդ մեծ տատիկս Ցեղապսանության ժամանակ 5 տարեկան էր։ Մինչ այդ , երբ նրանց տուն եկան մարդիկ յաթաղաններով ծնողները նրան փաթաթեցին գորգի մեջ եւ դրեցին պատի տակ։ Այդպես նա կանգնած լսում էր ինչպես էին սպանում իր ընտանիքին, իսկ ընտանիքները այն ժամանակ մեծ էին եւ նա այդպես երկար կանգնած նրան չնկատեցին։ Նա կանգնած մնաց գորգի մեջ մինչեւ յաթաղանները չգնացին եւ իր հարեւան թուրքերը չհանեցին նրան գորգից։
Այսօր հայերի Ցղասպանության զոհերի հիշատակի օրն է եւ ես ոչ մեկին թույլ չեմ տա այն մոռանալ։

