ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին
Արխիվ 16-20Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության փոխնախագահ, Լատվիայի նախկին ԱԳ նախարար Սանդրա Կալնիետեն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:
"Այսօր նշվում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մեկնարկի 105-րդ տարելիցը: Եկեք հուսանք, որ նման ողբերգալի իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվի: Թուրքիան պետք է ճանաչի այս հանցագործությունը: Սա կարևոր է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման համար":
Հ.Գ. Սանդրա Կալնիետեի հետ աշխատելու պատիվ եմ ունեցել ինչպես ԵՄ-Հայաստան, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում:
Շնորհակալություն, Սանդրա:

