Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Թբիլիսիում
Արխիվ 16-20Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, որին մասնակցեցին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Ոգեկոչման կարգից հետո օրվա խորհրդի մասին խոսեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, որից հետո էլ արարողության մասնակիցները եկեղեցու բակում ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի առջև։

