Ցեղասպանության եզրույթը՝ միջազգային հանցագործության տեսակ է. փաստաբան

Արխիվ 16-20

Փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Աշխարհի կողմից Հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չճանաչելը, ինչպես նաև իրավական հետևանքներ չկիրառելն այլևս աշխարհի խնդիրն ու նրա ամոթն է: Տարբեր շահարկումների առարկա դարձնելով ցեղասպանության հարցը՝ հարմարացնելով իրենց քիմքին ու պետական շահերին, աշխարհը, մասնավորապես գերտերությունները, ցույց են տալիս իրենց իրական դեմքը: Հատկանշական է, որ դրա ճշմարիտ գնահատականը տվել է հենց թուրքիան: Եվրոպայում մի միջազգային կոնֆերանսի ժամանակ, երբ հերթական անգամ այսպես ասած հայկական հարցը մտնում է փակուղի, նիստից հետո հայկական պատվիրակությունը գլխահակ, հուսախաբված եվրոպացիների հերթական խոստումներից կանգնած է լինում, նրանց է մոտենում թուրքական պատվիրակությունն ու ասում.
- Դուք, հայերդ, խելացի ազգ եք, մենք ձեզանից օրինակ ենք վերցնում, ինչպես կարողացաք հավատալ այս պոռնիկ եվրոպացիներին...
Ցեղասպանության եզրույթը՝ միջազգային հանցագործության տեսակ, որի ուժով ոչնչացվում է ազգության ամբողջ կամ մի մասը՝ զանգվածային սպանությունների միջոցով, դրանք իրականացնելու ժամանակ օգտագործելով ինչպես պետական միջոցները, այնպես էլ պետական պաշտոնյաների կողմից այն իրականացնելով:
1. Պետական մակարդակով մեկ գիշերվա ընթացքում պատերազմի անվան տակ հավաքեցին հայության ողջ մտավորականությանը, այդ թվում թուրքիայի պառլամենտի անդամ Գրիգոր Զոհրաբին, բանաստեղծ Վարուժանին ու Սիամանթոյին: Օրեր անց Զոհրաբի գլուխը քարով ջարդելով տանջամահ արեցին, իսկ Վարուժանին ու Սիամանթոյին մաշկազերծ արեցին, նույնը մնացյալ մտավորականներին, բացառությամբ՝ Կոմիտասի, ով տարիներ անց խելագարվեց և վախճանվեց Ֆրանսիայի հոգեբուժարաններից մեկում:
2. Պետական մակարդակով պատերազմի անվան տակ հավաքեցին արական սեռի 18-60 տարեկան արական ազգությամբ հայերին ու գնդակահարեցին:
3. Պետական մակարդակով պատերազմի անվան տակ, իբր նրանց անվտանգությունից ելնելով պետք է տեղահանեն այլ բնակավայր, հավաքեցին Արևմտյան Հայաստանի մնացյալ հայությանը՝ ծերեր, կանայք, երեխաներ, որոնց պետական բարձր մակարդակով հանձնեցին թուրք և քուրդ խուժանի ձեռքը:
4. Փաստ է, որ այդ տարիների տարբեր բնակավայրերում գործող հիմնականում ամերիկյան ամենամեծ որբանոցներում տեղակայվել են ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ երեխանռրը:
5. Փաստ է, որ Արևմտյան Հայաստանը եղել է հայերի բնօրրանը և 1915 թ-ի ցեղասպանությունից հետո տոտալ ձևով դատարկվել են հայկական բոլոր շեներն ու գյուղերը:
Միայն Անի քաղաքում, ըստ օտար պատմիչների, հայերը կառուցել են 1001 հայկական եկեղեցիներ: Ցեղասպանությունից հետո Անին պետական մակարդակով դարձավ ավերակ: Ինչպես կասեր Վիկտոր Հյուգոն. ՙՙԱյդտեղով թուրքն է անցել՚՚։
Անգամ այս փոքրաթիվ պատմական հանրահայտ փաստերի առկայության պայմաններում, իրավամբ, թուրքական պետության գործողությունները միջազգային իրավանորմով կոչվում է ցեղասպանություն: Ընդ որում, տվյալ գնահատականին կարող է հանգել ցանկացած երկրի իրավաբանական հաստատության երրորդ կուրսի միջին գիտելիք ունեցող ուսանողը՝ ձեռքի տակ ունենալով ընդամենը վերը ներկայացրած ապացուցողական նշանակություն ունեցող փաստերը:
Այո, ժամանակակից աշխարհի, մասնավորապես գերտերությունների կողմից հայոց ցեղասպանությունը չճանաչելը և դրա նկատմամբ իրավական հետևանքներ չկիրառելն այլևս այդ պետությունների խղճին է ծառացած: Ինչ խոսք, դա առանձին թեմա է, սակայն շահարկել մի ամբողջ ազգի արյունը ինչ որ շահերից ելնելով, գործում է բումերանգի Օրենքը: Ի միջիայլոց, երբ սկսվեց համընդհանուր այս համաճարակը, որը կոչվեց կարոնավիրուս, հիշեցի տարիներ առաջ սիրիացի փոքրիկի խոսքերը, ով պատերազմի, ես կասեի թուրքական հերթական ցեղասպանության զոհերից էր ամերիկայի ու եվրոպայի թողտվության շնորհիվ, մահանալուց ժամեր առաջ ասել էր, որ գնալու է Աստծո մոտ և պատմելու է, թե մարդիկ որքան չարն են: Նույն կերպ եվրոպայի ու մնացյալների աչքի առաջ ցեղասպանվելու էր Արցախի հայությունը, եթե հայի գենը չարթնանար ...
Այսօր, առավել ևս քան երբեք, պետք է լինել միակամ: Պետք է միավորվել օրինական ընտրված իշխանության կողքը, չպառակտվել, հերթական իշխանությունը ձևավորել բացառապես օրենքով սահմանված կարգով: Ավելին Հայաստանում այլևս ձևավորվել է ազատ և արդար ընտրություններ իրականացնելու մշակույթը: Նաև տոտալ պատերազմ մղել ներսի պառակտիչների դեմ: Այլևս հային, Հայաստանին չի կարող ցեղասպանվելու վտանգ սպառնալ, եթե պառակտված չենք: Արցախյան հերոսամարտով հայը վաստակեց արժանապատիվ ապրելու իր իրավունքը, իսկ մնացյալը կախված է բացառապես մեզանից:
Հին աշխարհից սկսած մինչև մեր օրերը, օտար պատմիչները, զորապետները, գիտնականները փաստել են.
Միասնական Հային հնարավոր չէ հաղթել: Հայերին հնարավոր է հաղթել բացառապես ներսից քայքայելով, այնուհետև տարբեր պետություններում օգտագործել նրանց ուժն ու հնարամտությունը՝ պարարտացնելով օտարի հողը:
Միասնական Հայաստանի հետ հնարավոր չէ ուլտիմատումներով խոսել:

Լևոն Բաղդասարյան
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի