Հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ. ԵԺԿ
Արխիվ 16-20Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին։
«Այսօր մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեցասպանությունը և մեր աղոթքներով ու մտքերով հայ ժողովրդի հետ ենք։
ԵԺԿ-ն հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում նահատակված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին։
Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ և այսպիսով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտության համար։
Մենք ընդգծում ենք, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած ոճիրների ժամանակին կանխարգելումը և արդյունավետ պատժումը պետք է լինեն միջազգային հանրության հիմնական գերակայություններից», - ասված է ԵԺԿ տարածած հաղորդսգրությունում։
2015 թվականի մարտին հայկական անդամ-կուսակցությունների ջանքերով ԵԺԿ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ևւ ընդունել համապատասխան բանաձև։
https://www.epp.eu/papers/the-armenian-genocide-and-european-values/

