Թուրքերը գյուղի ձորի քարանձավներից բռնել տարել են պատսպարված ծերերին, երեխաներին ու կանանց. իրական պատմություններ
Արխիվ 16-20՚՚Իրավունքՙՙ թերթն իր ֆեյսբուքյան էջում՝ օգտատեր Հովհաննես Սարգսյանից ստացավ Ցեղասպանության վերաբերյալ իրական պատմություն, որը ներկայացնում ենք ստորեւ.
Երբ 1920 թվականին, թուրքերը ներխուժել են մեր Շիրակի մարզի, Արթիկի շրջանի Հայրենյաց, այն ժամանակ Սոնգյուռլի գյուղ, Ռոզա տատիկիս ու նրա եղբոր ՀԿԿ Կենտկոմի 2րդ քարտուղար Հովհաննես Բաղդասարյանի մորեղբայրները Հուսիկին ու Գևորգը եկել են գյուղ պաշտպանելու գյուղացիներին։ Հուսիկը եղել է Դորպատի համալսարանի շրջանավարտ, գիտնական, տիրապետել 8 լեզուների, իսկ Գևորգը եղել է զինվորական, նա Սարիղամիշից էր եկել։

Նրանք տեսել են, որ թուրքերը հիմնականում մեր գյուղի ձորի քարանձավների միջից ուզում են բռնել տանել այնտեղ պատսպարված ծերերին, երեխաներին ու կանանց։ Գևորգը, քանի որ զինվորական էր, եղբոր Հուսիկի հետ փորձել են պաշտպանել գյուղացիներին։ Սակայն, թուրքերը նրանց /երկու եղբայրներին/ բռնել են կապել ձիուց ու տարել Ջաջուռի ջարդի /Հերհերի /ձորն դաժանաբար, անխնա այրել ։ Այդ թվում և մեր գյուղից 80 հոգու։ Այնքան շատ են եղել այդ ձորից ընկածները, որ կենդանի մնացողներ էլ են եղել, մեր գյուղից Խանաևը, նա թևը ջարդած մնացել է դիակների տակ։ Երբ նկատել է թուրքերի հեռանալը, գաղտագողի սողեսող, փախել է ու եկել հասել իր հայրենի Հայրենյաց գյուղ, պատմել է գյուղացիների դաժան, անմարդկային տեսարանի, խոշտանգումների մասին։ Լեզուն բռնվել է, կապ ընկել, սակայն այդպես ապրել է մի քանի տարի ու մահացել 1949 թվականին։

Հովհաննես Սարգսյան, Շիրակի մարզ, Արթիկի շրջան, գյուղ Հայրենյաց:

