Թուրքիայի խորհրդարանին առաջարկ եմ անելու առերեսվել և այդ հանցանքին անուն տալ․ Կարո Փայլան
Արխիվ 16-20Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց էլ Թուրքիայում կան փողոցներ, որ անվանակոչված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքերի անուններով։
Այս մասին թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Նա նշել է, որ հենց Թուրքիան պետք է առերեսվի Հայոց ցեղասպանությունն իրականացրած լինելու փաստի հետ։ Եվ միայն առերեսվելն է, ըստ Փայլանի, որ թույլ չի տա այդպիսի հանցագործությունների կրկնութուն։
«Հայոց ցեղասպանությունը ճանաչել են տասնյակ խորհրդարաններ, սակայն դրանից մեր վերքերը չեն ապաքինվել։ Այդ մասին առաջին հերթին պետք է խոսվի մեր (Թուրքիայի – խմբ) խորհրդարանում ․․․ Ես վաղը խորհրդարանին առաջարկ եմ անելու առերեսվել և անուն տալ այդ հանցանքին», – ասել է Փայլանը:

