Բորիս Ջոնսոնը մտադիր է աշխատանքի վերադառնալ հաջորդ շաբաթվա սկզբին․ Daily Telegraph
Արխիվ 16-20Կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով ներկայում ապաքինվում է, մտադիր է պարտականությունների կատարմանը վերադառնալ ապրիլի 27-ին։ Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ Ջոնսոնը հանձնարարել է օգնականներին հաջորդ շաբաթ առանձին հանդիպումներ կազմակերպել նախարարների հետ՝ գործերի ընթացիկ վիճակին ծանոթանալու համար։ Նա աստիճանաբար փորձում է ինտեգրվել աշխատանքային օրակարգում՝ պարբերաբար շփվելով ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի հետ, ով ժամանակավոր փոխարինում է նրան։
Ջոնսոնը հիվանդանոցից դուրս է գրվել ապրիլի 13-ին։

