Տեսնես Հայկոն տանն առանց թույլտվության գոնե մեկ բառ ասելու իրավունք ունի՞

Արխիվ 16-20

Ցնցող բացահայտումներով հանդես եկավ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը: Այսպես, այդ պաշտոնին նշանակվելուց մեկ ամիս էլ չանցած՝ պահանջել են հեռանալ․ «Նշանակվել եմ դեկտեմբերի վերջին, հունվարի կեսերին առաջարկություն եմ ստացել հեռանալու»: Բայց դեռ փոխարինողի համար մրցույթ չի եղել, քանի որ, ինչպես դատարանը վերջերս փաստեց, նման մրցույթները Երեւանի քաղաքապետականում «ստանդարկ կլոունական» ոճով են, Բեգոյանը դեռ մնում է։

Եվ ահա ամենացնցողն այն է, որ, ըստ Բեգոյանի, իրեն պաշտոնից հեռանալ պահանջել է ոչ թե քաղաքապետ Հայկ Մարության, այլ՝ «Նրա կինն է անձամբ ասել, որ ազատման դիմում գրեմ»: Թե ինչու, դա դեռ հարցի տեխնիկական կողմն է։ Սակայն բուն փաստը հետեւյալն է․ քաղաքապետի կինը խառնվում է քաղաքապետարանի գործերին, այդ թվում՝ կադրային քաղաքականությանը՝ ոչ մի նման պաշտոնական լիազորություն չունենալով։ Իսկ դա, ֆիքսենք, եթե բարոյական տեսանկյունից խայտառակություն է, ապա զուգահեռաբար, այն նաեւ իրավական առումով է պատժելի։ Ընդ որում, ժամանակին էլի քանիցս այդ մասին խոսվել է, որ Հայկոյի փոխարեն նրա կինը, այսինքն՝ չեխական ամենահայտնի սորոսականներից մեկի համարումն ունեցող անձի դուստրն է Հայաստանի մայրաքաղաքը ղեկավարում։ Այն ժամանակ ինչ-որ տափակ բացատրությւուններ եղան, եւ վերջ, ոչ մի հետեւանք։ Իսկ հիմա, փաստացի, դեռ գործող պաշտոնյան է նույն բանը պնդում, որ Հայկոյի կինը խառնվել է քաղաքապետարանի կադրային քաղաքականությանը։ Սա պետք է, որ բավարար հիմնավորում լիներ, որ նախ՝ երկրի վարչապետը իր իսկ ձեռքով քաղաքապետ սարքվածին հարցներ․ «Այ Հայկո, էդքա՞ն էր քաշ ու կշիռդ, տղամարդկությունդ, որ կնիկդ է աշխատանքային պարտականություններդ ձեռքիցդ վերցրել։ Եթե այդպես է, տանդ մեջ առանց թույլտվության գոնե մեկ բառ ասելու իրավունք ունե՞ս։ Էդպես քաղաքապե՞տ կլինի, լավ կանես, որ սեփական կամքովդ փասա-փուսադ հավաքես, գնաս»։

Իսկ դրան, ըստ նուն նորմալ տրամաբանության, պետք է հաջորդեր դատախազության քայլը։ Նախ, ինչ-որ մեկը (որ նա քաղաքապետի կինն է, բան չի փոխվում), չունենալով որեւէ իրավունք, խառնվում է քաղաքապետարանի կառավարման գործերին։ Ավելին, եթե դատենք Բեգոյանի ասածներից, դա քաղաքապետարանին նաեւ լուրջ ֆինանսական կորուստների է բերել։ Այսպես, Բեգոյանը պարզ ակնարկում է, որ իրեն հեռացնելու պատճառն այն է, քանի որ պահանջել են մեկին աշխատանքի նշանակել, իսկ նա հրաժարվել է՝ կա կոնկրետ անձ, ում քաղաքապետի կինը ցանկանում է տեսնել այդ պաշտոնում. «Վարդանյան Քրիստինա, որը քաղաքապետի կնոջ հետ բժշկական համալսարանում է աշխատում, եւ որին ես չեմ ընդունել ինձ մոտ աշխատանքի, որպես փոխտնօրեն»: Ու այս պատմության արդյունքում, օրինակ, նման վիճակ է առաջացել․ Բեգոյանի պնդմամբ՝ այս պահին խնդիրներ են առաջացել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»  ՀՈԱԿ-ում, քանի որ նոր նշանակումներ են արել եւ նոր անձիք չեն կարողանում ճիշտ ղեկավարել կառույցը։ «Այնտեղի բուժանձնակազմը պրոֆեսիոնալներ են, բոլորն իրենց գործի գիտակ, սակայն նոր նշանակումներ են արել. 2019թ. մեծ ձեռքբերումներ ունեինք, 3000 շուն էր ստերջացվել եւ մեր հաշվարկներով մնացել էր մոտ 1500 շուն ստերջացնել: Այս տարի ֆոնդը 2.5 անգամ մեծացրել են, պետք է ակնկալել, որ այս տարի առնվազն 8000 շուն պետք է ստերջացնել, սպասենք, տեսնենք՝ կանի, թե՞ չի անի, եթե չանի ես ինքս որոշ մարդկանց դատի կտամ համայնքային միջոցներն ուղղակի այս ձեւով ցաքուցրիվ անելու եւ 2019թ. ձեռքբերումները ջուրը գցելու համար, որովհետև եթե տեմպը չպահպանվեց, տակի մնացած այդ կենդանիներն արդեն բազմացել են, եւ քաղաքում նորից ունենք մոտ 4000 չստերջացված շուն, այսինքն՝ ամբողջ արվածը ջուրը գցեցին»։ Սա նշանակում է, որ քաղաքապետարակի կառավարման գործի մեջ Հայկոյի կնոջ քիթը խոթելու արդյունքում ջուրն են լցվել այն միջոցները, որոնք հատկացվել են՝ թափառող շների դեմ պայքարի համար։ Ու հիմա շներն այնքան են շատացել, որ մարդկանց ու այդ թվում՝ երեխաների վրա հարձակումների բազում դեպքեր կան։ Այսինքն, ֆինանսականից զատ, Երեւանի բնակչության անվտանգության ու մարդկանց ֆիզիկական վնաս պատճոռելու խնդիր կա։ 

Կարճ ասած, դատախազությունն այստել լրջագույն անելիքներ ունի։ Բայց ամբողջ հարցն այն է՝ տեղից կշարժվի՞․․․

Ի վերջո՝ ինչ կա որ, երբ արդի չինովնիկի կինը մարդուն տանը մարդուն կառավարելուց զատ, նաեւ աշխատատեղում է կառավարում։ Ինչո՞ւ հեռու գնանք․ երբ վարչապետի կինն է որոշում խառնվել ամուսնու գործերին, այդ թվում՝ արցախյան ծանրագույն խնդրի հետ կապված տարաբնույթ հրապարակային հայտարարություններ եւ նախաձեռնություններ անելով, ավելին, երբ անգամ վարչապետի երեխաներն են քաղաքականություն խաղում, քաղաքապետի կինն իրավունք չունի՞ գոնե մեկ-երկու պաշտոնյայի հանի-դնի։ Սրանից հետո Նիկոլից ու դատախազությունից ի՞նչ սպասենք․․․

Ս․Աբրամյան 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի