«Միևնույն է՝ մոլեգնում է». Լուկաշենկոն չի պատրաստվում փակել Բելառուսի սահմանները կորոնավիրուսի համավարակի պատճառով
Արխիվ 16-20Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում եվրոպական մի շարք երկրների ձեռնարկած քայլերը և նախազգուշացրել հիվանդության երկրորդ ալիքի մասին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
«Նրանք մեկուսացրել են մարդկանց, փակել չորս պատի մեջ, և այդ մեթոդը մեզ են հրամցնում։ Այսօր այդ երկրներում մահանում է օրական մինչև 400-600 մարդ, այսինքն կորոնավիրուսը, եթե դա կորոնավիրուս է, միևնույն է մոլեգնում է»,- հայտնել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ չկա պատճառ, որով պայմանավորված հարկ լինի փակել իր պետության սահմանները։
«Մենք երեք միջանցք ենք առանձնացրել, որոնոցով մինչեւ այժմ էլ իրականացվում են մարդկանց եւ բեռների տեղաշարժ։ Եվ փակվել չենք պատրաստվում, քանի դեռ նման անհրաժեշտություն չկա»,- ասել է Լուկաշենկոն՝ ազգային տնտեսության կայունությանը նվիրված խորհրդակցության ժամանակ։
Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի 8 022 դեպք, որից 60-ը՝ մահվան ելքով։

