Վերջին 6 տարիներին բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ դրամ. «Հայաստանի Հանրապետություն»
Արխիվ 16-20«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Հայաստանում գյուղատնտեսությունն այսօր էլ աչքի է ընկնում բնակլիմայական ռիսկերի բարձր մակարդակով (կարկտահարություն, ցրտահարություն, երաշտ և այլն): Վերջին 6 տարիներին բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ դրամ:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ապահովագրական համակարգն արդյունավետ չի լինի, եթե մենք ուշադրություն չդարձնենք կլիմայի փոփոխություններին հարմարվողականությանն ու դիմադրողականությանը: Ռիսկերը մեղմելու գործընթացը սկսվելու է կարկտահարության պատճառած վնասների կանխարգելումից: Հիմնական միջոցառումը կներառի կարկտային ամպերի հեռացման պետական համակարգի վերանայումը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

