Ծխախոտն ընդդեմ կորոնավիրուսի, կամ Թորոսյանն էլի սխալ դուրս եկավ

Արխիվ 16-20

Փարիզը եւ մայրաքաղաքի տարածաշրջանը միավորող AP-HP կենտրոնի տվյալների համաձայն, COVID-19-ով հոսպիտալացված 11 000 պացիենտների միայն 8,5%-ն է ծխող եղել։ Սա ծայրահեղ ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիայում ամեն օր ծխում է բնակչության ավելի քան մեկ քառորդը՝ 25,4 %-ը։ Վիճակագրությունը հրապարակել են ֆրանսիական Le Monde եւ Le Point թերթերը։

AP-HP-ի տվյալներով՝ նիկոտինը, հավանաբար, զսպում է վիրուսի տարածումը օրգանիզմի բջիջներում։

Եւս մեկ հետազոտություն են կատարել փարիզյան համալսարանական Պիտյե Սալպետրիեր խոշորագույն հիվանդանոցի բժիշկները։ Նրանք պարզել են ծխողների թիվը 343 հոսպիտալացվածների եւ 139 ամբուլատոր պացիենտների մեջ։ Պարզվել է, որ հիվանդանոց ընդունված այն պացիենտների շրջանում, ում միջին տարիքը 65 է, միայն 4,4%-ն է մշտական ծխում։ Ամբուլատոր պացիենտներից (միջին տարիքը՝ 44) ամեն օր ծխում է 5,3%-ը, հայտնում է RFI-ը։

«COVID-19-ով վարակվածների շրջանում մոտ 80%-ով ավելի քիչ ծխողներ կան, քան բնակչության մեջ ընդհանրապես, եթե դիտարկենք նույն սեռի եւ տարիքի մարդկանց»,- Պիտյե Սալպետրիերի պրոֆեսոր Զահիր Ամուրային է մեջբերում Le Point-ը։

«Մեր հետազոտությունը հանգեցնում է այն մտքին, որ ուժեղ արտահայտված ծխողների մոտ վարակվելու հավանականությունը ավելի քիչ է, քան մնացած բնակչության մոտ»,- նշում են հետազոտության հեղինակները։

Ֆրանսիացի հետազոտողները, ինչպես գրում է Le Monde-ը, պատրաստվում են նիկոտինային գործոնը օգտագործել ինչպես հոսպիտալացված պացիենտների, այնպես էլ կորոնավիրուսով չվարակված բուժաշխատողների կլինիկական հետազոտությունների շրջանակում։ «Այժմ մենք առողջապահության նախարարության աջակցությամբ գնահատում ենք այդ մոտեցման արդյունավետությունը»,- հայտարարել է հետազոտությանը մասնակցող բժիշկ-վարակաբան Ֆլորանս Թյուբաքը։

Ավելի վաղ չինացի գիտնականների նմանօրինակ հետազոտությունը հրապարակվել էր New England Journal of Medicine-ում։ Պարզվել էր, որ կորոնավիրուսով վարակված հազար մարդուց 12,6%-ն է ծխող, այն դեպքում, երբ Ֆրանսիայի հետ համեմատած՝ Չինաստանում ծխողներն ավելի շատ են՝ բնակչության ընդհանուր թվի 28%-ը։

Մինչդեռ, հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քանիսց հայտարարել է, որ ծխողները շատ ավելի են կորոնավիրուսով վարակվելու ենթակա եւ վարակվելու դեպքում նրանց մահանալու հավանականությունն անհամեմատ ավելի մեծ է։ Բայց ահա՝ գիտական եւ վիճակագրական ուսումնասիրությունները միանգամայն հակառակն են ապացուցում։ Դա նշանակում է մեկ բան՝ Թորոսյանի մասնագիտական ունակությունները հազիվ բավարարում են մտքին եկածը դուրս տալու համար, անկախ նրանից, թե այն որեւէ հստակ հիմնավորում ունի, թե՝ ոչ։ Ու նման ա՞նձը պետք է երկիրը համաճարակից փրկի։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի