Ցեղասպանության տարելիցն՝ առանց շարականի

Արխիվ 16-20

Ե՞րբ էինք վերջին անգամ մեր վիշտը այսքան հեռվից արտահայտել, ե՞րբ էր մեր վերքի վրա այսքան աղ լցվել… Զգայուն այս պահին թերեւս մնում էր միայն ապավինել մեր հեռախոսներով մի բան ցուցադրելուն ու մեզ հասկացնելուն, որ բոլորս իրար հետ ենք, բոլորս նույն ցավով ենք ապրում։ Բայց արի ու տես, որ Կոմիտասի ողջ պատարագը թողած, Լուսինե Զաքարյանի հրեշտակային կատարումները թողած՝ մեր նորօրյա իշխանությունները ո՛չ ավել, ո՛չ պակաս դրեցին ու օրորոցային «Արի իմ սոխակ» երգեցին Ծիծեռնակաբերդում:  Գիտե՞ք ինչու, որովհետեւ ԼԳԲՏ-ականներին պաշտպանող Սերժ Թանկյանն այդ երգը սիրում է, ավելի ճիշտ՝ կատարում։ Չիմացողների համար՝ հիշեցնենք, որ երգի բառերում մի տեղ ասվում է, որ չեմ ուզում իմ որդին տիրացու դառնա, իսկ մյուս տան մեջ՝ չեմ ուզում իմ որդին աբեղա դառնա։ Դե ինչպես կարող էր օրվա իշխանությունն, առանց հոգեւորականների դեմ մի կսմիթի, հիշատակի արարողություն կազմակերպել:

Ինչեւէ, մնում է մխիթարվել, որ Թանկյանի Chop suey-ը չհնչեցրին: Այսքանից հետո՝ ասել, որ կազմակերպիչները նման մանրուք թվացող հարցերում հեռատեսություն չունե՞ն, ընդհանրապես չեն հասկանո՞ւմ ինչն են անում, թե՞ միտումնավոր են անում, թողնում ենք ընթերցողների գնահատականին: Բայց, այնուամենայնիվ, հուշման կարգով տեղեկացնենք, որ արարողության կազմակերպիչներին ընդամենը պետք էր մեր եկեղեցու արարողակարգը բացեին ու տեսնեին, որ սրբադասված նահատակների համար եկեղեցին հատուկ շարական ունի, որը կոչվում է Հրաշացան։ Մինչդեռ ունենք այն իրողությունը, որն ունենք: Գոնե այսքան հայկական ու ազգային օրվա կապակցությամբ, պետք չէր լինել այդքան ապազգային…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի