Վարոս Սիմոնյանը ներկայացրեց պարետի նոր որոշմամբ թույլատրված տնտեսական գործունեության տեսակները

Արխիվ 16-20

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 659 հազար 163-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 185 հազարը: Ապաքինվել է 730 հազար 393 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 849 հազար 092 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 47 հազար 684 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 213 հազար 024 է: Վերջին մեկ օրում Իսպանիայում գրանցվել է 4 հազարից ավելի վարակվածության նոր դեպք: Մահացության ցուցանիշն ավելացել է 440-ով. ընդհանուր թիվը դարձել է 22 հազար 157:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 187 հազար 327 է: Վարակից մահացել է 25 հազար 085 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 159 հազար 877 հաստատված դեպք, մահացել է 21 հազար 340 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 150 հազար 773 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 319 մարդ:

Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 133 հազար 495 հաստատված դեպք: Մահերը 18 հազար 100-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 98 հազար 674-ի, մահացածներինը՝ 2 հազար 376-ի: Չինաստանին շրջանցած Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 87 հազար 026: Այստեղ վարակվածների նոր դեպքերի թիվը 1030 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 ազար 481 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 798 ընդհանուր, 10՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 62 հազար 773 է: Այստեղ մեկ օրում 4 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 555-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 46 հազար 348 է, Բելգիայում 42 հազար 797 է, Կանադայում՝ 40 հազար 190, Նիդերլանդներում՝ 35 հազար 729 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 420 դեպք կա, մահացել է 5 մարդ:

Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 8 հազար 756 է, մահացածներինը՝ 56: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 764, վարակի հետևանքով մահացել է 10-ը: Եգիպտոսում 3 հազար 659 հաստատված դեպք կա, մահացել է 276 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 2399-ի, մահացածներինը՝ 14-ի: Իրաքում գրանցվել է 1 631 վարակվածության, 83 մահվան դեպքով: Լիբանանում կա 688 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 22: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 42-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Հունաստանում սահմանափակումների ժամկետը երկարաձգվել է

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հունաստանում մտցված բոլոր սահմանափակումների ժամետները երկարաձգվում են մեկ շաբաթով՝ մինչև մայիսի 4-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է կառավարության հատուկ ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը:

«Այսօր ես հայտարարում եմ, որ այն բոլոր սահամանփակումները, որոնք նախատեսված են մինչև ապրիլի 27-ը, երկարաձգվում են մինչև մայիսի 4-ը: Հաջորդ շաբաթվա սկզբին վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդես կգա ելույթով և կներկայացնի կառավարության ծրագիրը հաջորդ շրջանի համար»,- ասել է նա: Կառավարության հատուկ ներկայացուցիչը նշել է նաև, որ բնականոն կյանքին վերադարձը լինելու է աստիճանական, փուլային տարբերակով: Դրա նպատակն այն է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկրում չվատանա:

Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2 հազար 408 է, մահերինը՝ 121:

Իտալիայում կթույլատրվի հարազատների մասնակցությունը թաղման արարողություններին

Մոտ ապագայում Իտալիայի ՆԳՆ-ն կառավարությանը կառաջարկի վերանայել թաղման արարողության հետ կապված սահմանափակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ այդ մասին նշել է գերատեսչության ղեկավար Լուչանա Լամորգեզեն:

«Ներկա իրավիճակում, երբ վարակով պայմանավրված սահմանափակումների համաձայն չի թույլատրվում հարազատների թաղմանը մասնակցելը, մարդկային տեսանկյունից ճիշտ չէ»,- ասել է Լամորգեզեն:

Մարտի 22-ին Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել էր բոլոր տեսակի ձեռնարկությունների աշխատանքների դադարեցման մասին՝ բացառությամբ ռազմավարական նշանակության կազմակերպությունների: Թույլատրվել է նաև դեղատների ու մթերային խանութների գործունեությունը:

Իտալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 187 հազար 327, մահերինը՝ 25 հազար 085:

Իսրայելի կառավարությունում պահանջում են բացել վարսավիրանոցներն ու ծաղկի խանութները

Իսրայելի կառավարության անդամները քննարկել են կարանտինի հետ կապված սահմանափակումները հանելու հարցը, և ծավալվել է թեժ քննարկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Ըստ լրատվամիջոցների՝ բանավեճը ծավալվել է այն բանից հետո, երբ որոշ նախարարներ նկատել են, որ Առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մոշե Բար Սիման Թովը, առանց այլ պաշտոնյաների հետ խորհրդակցելու, նախագծում ավելացրել է կետ, որով արգելվում է վերսկսել ավելի քան 15 խանութ ունեցող առևտրի կենտրոնների աշխատանքը:

Ֆինանսների նախարար Մոշե Կալոն քննադատել է այդ քայլը և պահանջել է անհապաղ թույլ տալ բացել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են արտարժույթի փոխանակման կետերը, վարսավիրանոցները, քանի որ դրանք վճռորոշ նշանակություն ունեն տնտեսության համար: Ֆինանսների նախարարը նաև պահանջել է թույլ տալ ծաղիկների խանութների բացումը:

Նշվում է, որ ավելի քան 300 առևտրային ցանց և առանձին խանութներ ակնկալում են կառավարությունից որոշ պահանջների իրականացում՝ կապված ճգաժամի հետ:

Մերկելը կորոնավիրուսը համարել է լրջագույն մարտահրավեր ԳԴՀ-ի պատմության մեջ

Կորոնավիրուսի համաճարակը, դաշնային հանրապետություն հիմնելու ժամանակից ի վեր, Գերմանիայի պատմության լրջագույն մարտահրավերն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Բունդեսթագում ունեցած ելույթի ժամանակ:

«Մենք բոլորս՝ կառավարությունը, խորհրդարանը, ամբողջ մեր երկիրը, բախվել ենք մի փորձության, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից, դաշնային հանրապետություն հիմնելուց ի վեր երբևէ չի եղել»,-ասել է նա: Մերկելն ընդգծել է, որ դեռ ստիպված են լինելու երկար ապրել այս վարակի հետ: Հարցն այն է, թե ինչպես պետք է հարմարվել դրան, քանի որ այն դեռ երկար կմնա Գերմանիայի ու Եվրոպայի քաղաքական գործիչների գլխավոր հարցը: Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց ի վեր երբեք ոչ մի հարցի հետ կապված որոշում կայացնելն իրեն այդքան դժվար չի տրվել, ինչպես սոցիալական շփումների սահմանափակումն է:

Կառավարության ղեկավարը խոսել է պաշտպանական հագուստի արտադրության անհրաժեշտության մասին: «Համավարակը սովորեցնում է մեզ՝ լավ չէ, որ պաշտպանիչ հագուստները գալիս են հեռավոր երկրներից: Նման իրերի շուկայում լարվածություն կա: Դիմակները, որոնք արժեն մի քանի ցենտ, համավարակի ժամանակ կարող են դառնալ ռազմավարական գործոն»,-հավելել է նա:

Ավստրալիան դեռ 4 ամիս սահմանները փակ կպահի

Ավստրալիայում առաջիկա 4 ամիսներին դեռ միջազգային ուղևորությունների արգելքը կպահպանվի և սահմաններն էլ փակ կլինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է երկրի գլխավոր սանիտար Բրենդեն Մերֆին առցանց ելույթի ժամանակ:

«Միջազգային իրավիճակը ներկայում այսպիսին է, սահմանային ռեժիմի ցանկացած թուլացում կլինի ծայրահեղ ռիսկային քայլ: Ես խորհուրդ եմ տվել Անվտանգության հարցերով ազգային կոմիտեին երկարաձգել երկրից դուրս գալու խիստ սահմանափակումների ժամկետը և երկիր թողնել միայն այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ»,-ասել է Մերֆին:

Նրա խոսքով, առաջիկայում կքննարկվի միջոցառումների անցկացման արգելքը հանելու հնարավորությունը, թեպետ, մեծամասշտաբ իրադարձությունների նկատմամբ արգելքը շարունակելու է մնալ: «Կվերանայվեն նաև մի քանի այլ սահմանափակումներ՝ կապված մարզական հաստատությունների, փոքր խանութների, խաղահրապարակների հետ: Ամեն դեպքում, մենք սկզբում պետք է գնահատենք ռիսկը»,-հավելել է նա: Ավստրալիայում 6 հազար 600-ից ավելի վարակի հաստատված դեպք կա, 4 հազար 600-ից ավելին ապաքինվել է, 75 մարդ՝ մահացել:

ԱՄՆ-ում կատուների մոտ արձանարգվել է COVID-19

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տնային երկու կատվի մոտ կորոնավիրուս է հաստատվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով «Associated Press»-ին:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնյաները նշել են, որ կատուներն ունեցել են թեթև ախտանշաններ: Ենթադրվում է, որ կենդանիները վարակվել են մարդկանցից իրենց տներում կամ դրանց շրջակա հատվածում: Նշվում է, որ կատուներից մեկի տիրոջ մոտ, կենդանու մոտ վարակի հաստատումից մեկ շաբաթ առաջ, առկա է եղել սուր շնչառական վիրուսային վարակ:

Երկրորդ կատվի տիրոջ մոտ եղել է COVID-19: Տվյալ անձն ունի ևս մեկ կատու, որի մոտ հիվանդության ախտանշաններ չկան: Ապրիլի սկզբին Նյու Յորքի կենդանաբանական այգում առյուծների ու վագրերի մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Դրանից բացի, չինացի գիտնականներն Ուհանում 102 կատուների մոտ հայտնաբերել էին կորոնավիրուսի հակամարմիններ: Թեպետ կորոնավիրուսը, ըստ երևույթին, մարդուց անցնում է կենդանուն, սակայն գիտնականները չունեն ապացույց, որ կենդանիները կարող են վարակը փոխանցել մարդուն:

«Մենք չենք ցանկանում, որ մարդիկ խուճապի մատնվեն: Մենք չենք ցանկանում, որ մարդիկ վախենան ընտանի կենդանիներից: Չկա որևէ ապացույց, որ ընտանի կենդանիները կոնկրետ դեր են տանում մարդկանց շրջանում վարակի տարածման հարցում»,-ասել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակից Քեյսի Բարտոն Բեհրավեշը:

Հազվագյուտ կրիաները 20 տարվա մեջ առաջին անգամ վերադարձել են Թաիլանդի լողափեր

Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ Թաիլանդի հայտնի տուրիստական լողափեր են վերադարձել հազվագյուտ կրիաներ, որոնց մեջքը կաշվենման է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջիկները լքել են հանգստավայրերը, որտեղ մասնագետները հետաքրքիր զարգացումներ են արձանագրում: Էկոլոգները պարզել են, որ այն կենադանատեսակները, որոնց թիվը վերջին տարիներին նվազում էր, Թաիլանդի ամենահայտնի ծովափնյա վայրերից մեկում՝ Փհուկետում, դրանց հետ կապված դրական տեղաշարժ է նկատվում: Հազվագյուտ կրիաները մեծ քանակությամբ ձվադրել են ափերին: Էկոլոգները նշում են, որ նախորդ տարիներին մեծ քանակությամբ ձվադրումներ չեն եղել, քանի որ ձկնորսների կողմից կրիաների ոչնչացման ռիսկ կար: Դրանից բացի, խոչընդոտ էր ծովափերի ակտիվությունը:

Մասնագետները նշում են, որ Թաիլանդում այդ կրիաների անհետացման սպառնալիք կա: Նրանք ընդգծել են, որ վերջին շրջանում լողափերի հարակից հատվածում նկատվում է այլ ծովային կենդանիների, ինչպես օրինակ դելֆինների, ծովային կաթնասունների թվի ավելացում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի