Ցեղասպան Թուրքիայի «թասիբին» կանգնած ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը նույն մտքի՞ն է մնացել

Արխիվ 16-20

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցավ չլսված ու անհավատալի դեպք: Հիշեցնենք, որ ամեն տարվա ապրիլի 23-ին Ջահերով երթից առաջ, որպես Թուրքիայի պետական ժխտողական քաղաքականության դեմ բողոքի արտահայտություն, ՀՅԴ-ական երիտասարդներն այրում են Թուրքիայի դրոշը: Բայց նախորդ տարի այս արարողության դեմ ուղղակիորեն արշավ սկսվեց սոցիալական ցանցերով: Ավելին՝ բանը հասավ նրան, որ արեւմտյան հայտնի կազմակերպություններից սնվող որոշ անհատներ, ինչպես նաեւ այսօրվա ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը եկան այն մտքին, թե Թուրքիայի պետական դրոշն այրելը քրեական հանցանք պարունակող քայլ է, ինչը ոստիկանության կողմից պետք է դիտվի որպես հանցագործություն:

Այո-այո, ոչինչ չենք խառնում, ցեղասպանությունից 104 տարի անց՝ Հայաստանում գտնվեցին մարդիկ, որոնք թրքասիրությամբ աչքի ընկան ու ոչ թե իրենց սպանված ու բռնաբարված տատերի համար դիմեցին իրավապահներին, այլ իրենց ազգակիցներին սպառնացին նրանց դեմ հաղորդում ներկայացնել ոստիկանությանը: Իհարկե, ՀՅԴ-ականները ցույց տվեցին նրանց իրենց տեղը՝ մի հատ էլ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակում ի ցույց ամենքի այրելով Թուրքիայի դրոշը: Իսկ թե արդյոք իր պնդմանն է մնացել նախորդ տարվա հայտնի գրառումների «հերոսներից» մեկը՝ Ս. Կարաբեկյանը, փորձեցինք պարզել նրանից:

Ի դեպ, վերջերս լրատվամիջոցներից մեկը եւս նախարարի խորհրդական Կարաբեկյանից հետաքրքրվել էր, թե ինչու է ջնջել ապրիլի 23-ին, Ջահերի երթի ժամանակ Թուրքիայի դրոշը վառելու հետ կապված՝ իր քննադատական գրառումը, ինչին ի պատասխան նա ասել էր. «Գուցե մատս է կպել, չգիտեմ, թե ինչու է ջնջվել»։ Ըստ էության, ստացվում է, որ մեկ տարի անց Ս. Կարաբեկյանը էլի մնացել է նույն մտքին, իսկ գրառումը ջնջելը համարում է զուտ պատահականություն: Այդուհանդերձ, «Իրավունքը» նույնպես փորձեց պարոն Կարաբեկյանից պարզել, թե ի՞նչ է այսօր մտածում իր կատարած գրառման մասին եւ արդյոք շարունակում է կիսել այն կարծիքը, որ Թուրքիայի պետական դրոշն այրելը քրեական հանցանք պարունակող քայլ է: «Հիմա նորից վերադառնանք այդ թեմայի՞ն: Ներողություն, իհարկե, բայց նպատակահարմար չեմ համարում անդրադառնալ», - ասաց ԿԳՄՍ նախարարի խորհրդականը: Մեր ճշտող հարցին, որ ընդամենն ուզում էինք պարզել՝ էլի նույն կե՞րպ է մտածում, պատասխանեց, որ կխոսի ժամը՝ 16:00-ից հետո: Կրկին զանգահարեցինք, բայց այս անգամ արդեն՝ խուսանավեց ընդհանրապես խոսել՝ հաղորդագրություն ուղարկելով, թե՝ «Այս պահին չեմ կարող խոսել»:

Իհարկե, համառորեն հարցից խուսանավելն, ավելի խոսուն է, քան կարող էր պատասխանը լինել: Եթե չկա զղճում, իսկ գրառումը ջնջելը պատահականություն էր, պարզ է, որ այդ թեմային կրկին անդրադառնալը ոչ միայն նպատակահարմար չէ նախարարությունում պաշտոն զբաղեցնող անձի համար, այլ ավելին՝ ուղակիորեն ձեռնտու չէ: Թեպետ պարոն Կարաբեկյանի դեպքում ոչինչ զարմանալի չէ, հաշվի առնելով իր արդյունավետ համագործակցությունը ՀՀՇ-ի հետ, որի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է»: Ավելին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրա ՀՀՇ-ն, հետո էլ ՀԱԿ-ը դեմ էին, որ ցեղասպանության ճանաչման պահանջը դառնա Հայաստանի արտաքին քաղաքականություն: Նրանք գտնում էին, որ Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու համար չի կարելի անել այնպիսի բաներ, որոնք նրան դուր չեն գա, իսկ ցեղասպանութան ճանաչման պահանջը թուրքերին նյարդայնացնում է, հետեւաբար պետք է հրաժարվել այդ քաղաքականությունից: Մինչեւ 2008թ., մինչեւ հայ-թուրքական արձանագրությունների տապալումը՝ Տեր-Պետորսյանի այս գաղափարը լայնորեն գեներացվում էր իր շրջանակների կողմից, նրանց մեջ գուցե նաեւ այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Նույն այդ շրջանակները վստահ էին, թե ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը փակ է պահում հայ-թուրքական սահմանը ու Հայաստանը գցում շրջափակման մեջ: Տեր-Պետրոսյանն անգամ 2007-ին իր ելույթներից մեկի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցեղասպանության ճանաչման քաղաքականությունն անվանեց բուրջհամուդյան՝ վիրավորելով ամբողջ Սփյուռքը: Այսքանից հետո՝ կարելի է որոշակի եզրակացություններ անել, թե ինչու է այս թեման փակված ու ոչ նպատակահարմար Սամվել Կարաբեկյանի համար: Եվ ամենակարեւորը հարց է ծագում, թե ինչ խորհուրդներ է տալիս Ս. Կարաբեկյանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Միգուցե հենց նրա՞ խորհուրդներով էր նախարարությունը շրջանառության մեջ դրել սորոսականների սիրելի նախագիծը, որով բուհական ծրագրերից պետք է հանվեր «Հայոց պատմություն» եւ «Հայ գրականություն» առարկաների պարտադիր դասավանդումը: Չնայած այս հարցին լավագույնս պատասխանում է ժողովրդական խոսքը. «Նմանը զմնանին գտանե»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի