Ինչու Սուլթանի կողմից ստացած շքանշանը Այվազովսկին նետեց ծովը

Արխիվ 16-20

Օրերս լրացավ հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու մահվան 120-րդ տարելիցը: Այվազովսկին, համարվելով բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը, շատ է ճանապարհորդել. եղել է Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանի տարբեր ծայրամասերում: Իսկ 1868 թվականին ուղեւորվել է Կովկաս, սակայն, ցավոք, երբեք չի եղել Հայաստանում: Մի քանի անգամ ճանապարհվել է Հայաստան, բայց այդպես էլ Թբիլիսիից այս կողմ չի կարողացել գալ:

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հարուստ արխիվում իր համեստ, բայց ուրույն տեղն ունեն Այվազովսկուն վերաբերող մասունքները` նամակների, լուսանկարների ու կոլաժների տեսքով: Թանգարանի թատերական բաժնի ավագ գիտաշխատող ԱՐՄԻՆԵ ՇԱՎԱՐՇՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում ներկայացրեց Այվազովսկուն վերաբերող ցուցանմուշների հետաքրքիր պատմությունները` մեկնաբանելով յուրաքանչյուր ցուցանմուշի պատմությունն ու կարեւորությունը: Օրինակ` Երվանդ Շահազիզի վերարտադրած Այվազովսկու հուշերը, Պետրոս Ադամյանի նամակը` Այվազովսկուն, Այվազովսկու նամակները` Խորեն Ստեփանեին, Գալուստ Գյուլբենկյանին, Կարապետ Կոստանյանին, ինչպես նաեւ այլ գեղարվեստական ստեղծագործություններ, լուսանկարներ եւ ազդագրեր, որոնցից սակայն առանձնացրել ենք մի քանիսը:

 

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՆԱՄԱԿԸ` ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻՆ

Գրականության եւ արվեստի թանգարանում պահպանվում է Հովհաննես Այվազովսկու ձեռագիր նամակը` Խրիմյան Հայրիկին, որտեղ հետեւյալ բովանդակությունն է` Այվազովսկին խնդրում է Խրիմյան Հայրիկին Խորեն Ստեփանեին ազատել վանահոր պարտականություններից, որպեսզի նա հանրօգուտ գործ անելու ավելի մեծ հնարավորություն ունենա: Քանի որ եկեղեցում աշխատելով` նրա սահմանները փոքր ինչ սահմանափակում էին:

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՆԱՄԱԿԸ` ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻՆ

Հաջորդը` Գալուստ Գյուլբենկյանին ուղղված նամակն է, որտեղ Այվազովսկին նրան պատմում է Խրիմյան Հայրիկի այցի մասին, երբ 1895 թվականին Խրիմյան Հայրիկը այցելել է Թեոդոսիա եւ ծանոթացել իրադարձություններին, հոգսերին, որոնք որ այդ ժամանակ տեղի էր ունենում այնտեղ:

 

ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆ-ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ ՄՏԵՐԻՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թանգարանի արխիվում մի մեծ տեղ է հատկացված Պետրոս Ադամյան–Այվազովսկի հարաբերություններին: Պետրոս Ադամյանը այդ ժամանակ համարվելով դարի ողբերգակը, 5 տարի շրջագայել է Ռուսաստանով եւ այդ ժամանակահատվածում նա մեկ ամիս ապրել է եւ ներկայացումներով հանդես է եկել Թեոդոսիայում: Թեոդոսիայում նա ապրում է Այվազովսկու տանը, քանի որ նրանք բավական մտերիմ ընկերներ են եղել:

Պ.Ադամյանը, ոգեշնչված հետեւելով Այվազովսկու աշխատանքի պրոցեսին, ոգեւորվելով եւ ոգեշնչվելով, գրել է մի շարք բանաստեղծություններ նվիրված հենց Այվազովսկուն: Հավելեմ այն հանգամանքը, որ բացի նրանից, որ Պետրոս Ադամյանը տաղանդավոր դերասան էր, նաեւ ունի շատ լավ գեղարվեստական մի շարք գործեր, բանաստեղծություններ, գրաֆիկական աշխատանքներ:

Ի դեպ, Պ. Ադամյանը իր զարմուհուն ուղղված ձեռագիր նամակում, որտեղ նաեւ իր խորին շնորհակալությունն է հայտնում Այվազովսկուն, քանի որ ծովանկարիչն ամեն ինչին չէր տալիս իր հավանությունը: Ադամյանն այդ ձեռագիր նամակում իր զարմուհուն պատմում է, որ Այվազովսկին ներկայացումից` «Օթելլոն» խաղալուց հետո մոտենում է եւ ,իր ճակատը համբուրելով, ասում. «Բացի նրանից, որ լավ խաղացիր, հոյակապ եւ անզուգական էր նաեւ քո ընտրված բեմական զգեստը»: Այսպիսով, Պ. Ադամյանը շատ է շոյվել եւ իր ոգեւորությունը կիսել է քրոջն ուղղված նամակում: Մեր թանգարանի արխիվում նաեւ կա Ադամյանի գեղարվեստական ստեղծագործությունները, որտեղ ներառվել է նաեւ Այվազովսկու դիմանկարը:

 

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՏԱՆ ՀԱՅՏՆԻ ԲԵՄԸ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ

Ի դեպ, նախորդ տարվա սեպտեմբերին Ղրիմում տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի օրերը, որին մեր թանգարանը եւս իր յուրահատուկ ցուցադրությամբ ներկայացավ: Մինչ Ղրիմ մեկնելը, ուսումնասիրելով եւ կարդալով Այվազովսկու մասին տարբեր նյութեր ու տեղեկություններ, գիտեի որ Այվազովսկին իր տանը ուներ մի առանձին տարածք, որտեղ եղել է բեմ: Այն նախատեսված է եղել ե՛ւ իր հյուրերի համար, ե՛ւ ինքն էլ այդ բեմում նկարել է: Հայտնի է, որ Այվազովսկին իր բոլոր բնանկարների նախնական էսքիզը նկարել է ծովափին, իսկ մնացած ամբողջ աշխատանքը կատարել է տանը` այդ բեմում նստած: Ինչպես նաեւ այդ բեմում են խաղացել Պետրոս Ադամյանն ու Այվազովսկու բոլոր դերասան ընկերները, ովքեր նրա մոտ հյուրընկալվել են: Երբ Հայաստանից ժամանած պատվիրակությունը շրջայցով եղավ Թեոդոսիայում գտնվող Այվազովսկու տուն-թանգարանում, ինձ միայն մի բան էր հետաքրքրում` տեսնել եւ լուսանկարել այդ բեմը: Սակայն, թանգարանի տնօրեն Տատյանա Գայդուկը տեղեկացրեց, որ այդ տարածքը այս պահին փակի տակ է` վատ վիճակում լինելու պատճառով: Բայց, տիկին Գայդուկը նաեւ խոստացավ, որ 2021 թվականին այն վերանորոգելու ծրագիր ունեն:

 

ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Այվազովսկին մահացել է 82 տարեկան հասակում` ուղեղի արյունազեղումից: Մահից անմիջապես առաջ ավարտել է «Ծովածոց» նկարը, իսկ հենց մահվան օրը սկսել է նկարել «Թուրքական նավի պայթեցումը» կտավը, որը մնացել է անավարտ: Թեոդոսիայի` Այվազովսկու անվան պատկերասրահի կայքէջում այսպես է նկարագրված հանճարեղ նկարչի կյանքի վերջին օրը. «1900 թվականի ապրիլի 19-ի (մայիսի 2-ի) առավոտյան նկարիչը թեոդոսիական իր արվեստանոցում սովորականի պես տեղավորվեց նկարակալի առջեւ, ոչ մեծ ենթաշրջանակին քաշեց մաքուր կտավը` պատրաստվելով իրագործել իր վաղեմի ցանկությունը` մեկ անգամ եւս պատկերել թուրքերի դեմ հույն աշխարհազորայինների մղած ազատագրական պայքարի հերոսական դրվագներից: Որպես սյուժե` նա ընտրել էր իրական մի դեպք` անվեհեր հույն մարտիկ Կոնստանտին Կանարիսի սխրանքը` Քիոս կղզու մոտ թուրքական ծովակալական նավի պայթեցումը: Օրվա ընթացքում նկարիչը գրեթե ավարտին հասցրեց նկարը: Խոր գիշերով` քնի պահին անակնկալ մահը կտրեց Այվազովսկու կյանքի թելը: «Թուրքական նավի պայթեցումը» անավարտ կտավն այդպես էլ մնացել է նկարակալի վրա, նկարչի արվեստանոցում, որը, ինչպես նաեւ` նկարչի ողջ տունը, վերածել է թանգարանի»:

Այվազովսկուն` որպես Ռուսական կայսրության աստիճանակարգի վերեւից երկրորդ աստիճանում գտնվող ազնվականի, դեր-ծովակալի եւ պատվավոր քաղաքացու, հուղարկավորել են զինվորական պատվով: Իր կտակի համաձայն` թաղել են Թեոդոսիայի Սուրբ Սարգիս միջնադարյան հայկական եկեղեցու բակում: 1903 թվականին նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է: Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»:

Ի ԴԵՊ

Ի դեպ, Այվազովսկին Հայաստանում երբեք չլինելով, մշտապես հետաքրքրված է եղել հայերի ճակատագրով ու թերեւս մի քանի պատկեր նկարել է նաեւ Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի համար, որոնք ներկայումս թուրքական թանգարաններում են: Սակայն, երբ սուլթանը շքանշանով պարգեւատրել է Այվազովսկուն, նա թուրքական շքանշանը կապել է իր շան վզին, նավով դուրս եկել բաց ծով եւ նետել է ծովը, որպես բողոքի նշան Թուրքիայում 1890-ական թվականներին տեղի ունեցած հայերի կոտորածների: Այվազովսկուն խորապես հուզել է սուլթանական Թուրքիայի բռնատիրական լծի տակ տառապող իր հայրենակիցների ճակատագիրը:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին