Չինաստանը 30 մլն դոլար է հատկացրել ԱՀԿ-ին COVID-19-ի դեմ պայքարի համար
Արխիվ 16-20Չինաստանը որոշում է կայացրել ԱՀԿ-ին ևս 30 մլն դոլար հատկացնել COVID-19-ի դեմ պայքարելու համար, ասվում է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունինի թվիթերյան էջում:
«Չինաստանը որոշել է ԱՀԿ-ին լրացուցիչ 30 մլն դոլար հատկացնել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարում աջակցության նպատակով, մասնավորապես՝ զարգացող երկրների առողջապահական համակարգերը բարելավելու և զարգացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Չունինը գրել է, որ այս կարևոր պահին ԱՀԿ-ին աջակցությունը աջակցություն է բազմակողմանիությանն և միջազգային համերաշխությանը:

