ՀՀԿ ԳՄ ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Արխիվ 16-20

Սիրելի´ հայրենակիցներ, Ապրիլի 24-ին հայ ժողովուրդն ու քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Օսմանյան Թուրքիայում անցած դարասկզբին պետականորեն ծրագրված և աննախադեպ դաժանությամբ մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործություններից մեկի` Մեծ եղեռնի հետևանքով իր բնօրրանում ոչնչացվեց, հայրենազրկվեց հայ ժողովրդի մի հատվածը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում, խնկարկում և խոնարհվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված մեր նահատակների հիշատակի առջև: Խաղաղություն նրանց տառապած հոգիներին: Այսօր նաև երախտագիտությամբ ենք հիշում իրենց կյանքի փրկության, արժանապատվության և ազգի հարատևման համար պայքարած ու անասելի փորձությունների միջով անցած մեր նախնիներին: Փառք նրանց:

Ուղիղ հինգ տարի առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվեց հայ ժողովրդի միասնական կամքն ու միտքն արտահայտող կարևորագույն մի փաստաթուղթ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որի մայր օրինակը ի պահ հանձնվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Այն այսօր` հինգ տարի հետո էլ, նույնքան արդիական է և այս հարցում մեր համերաշխության, համախմբվածության խորհրդանիշ ու համազգային պայքարի ուղենիշ: Այսօր մեր պարտքն է մեր սերունդներին փոխանցել անվտանգ և հզոր հայրենիք: Բոլորը պետք է վստահ լինեն, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Այլևս երբեք թույլ չենք տալու: Պատմական արդարության համար մղվող համազգային պայքարը պարտավոր ենք բացառիկ միասնականությամբ շարունակել: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը պետք է այնքան ժամանակ լինի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս, մինչև հասնենք մարդկային խղճի և արդարության հաղթանակին` անհանդուրժողականության, ատելության և չարի հանդեպ: Ցեղասպանության հարցում մերժողականությունն ապագա չունի, հատկապես՝ այսօր, երբ աշխարհի բազում երկրներ և կազմակերպություններ իրենց ձայնն են միացրել արդարության պայքարին։ Ապրիլի 24-ին մենք պարտավոր ենք առանձնահատուկ սրությամբ գիտակցել հայոց անկախ պետականության բացառիկ նշանակությունը։ Պետականություն, որն իր հզորությամբ այսուհետ թույլ չի տա նման հանցագործության կրկնությունը, որի համար կշարունակի գերակա մնալ մեր արդար դատը միջազգային ատյաններում պաշտպանելու պարտավորությունը, և որն այս հանցագործության հետքերը սրբելու յուրաքանչյուր փորձ կդիտարկի որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության շարունակություն:

Սիրելի´ հայրենակիցներ,

Այսօր, գլուխ խոնարհելով մեր սրբադասված անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք պարտավոր ենք արձանագրել, որ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ և խաղաղ ապրելու ձգտման հիմքում պետք է ընկած լինի այնքան բաղձալի միասնականությունը: Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի շուրջ որպես մեր ցավի և պայքարի խորհրդանիշ ամեն տարի խոնարհվող ծաղիկների փոխարեն, hամաճարակի ներկայիս պայմաններում բյուր աղոթքներով հիշենք ու ոգեկոչենք մեր նախնիների հիշատակը և վերահաստատենք Հայկական բարձրավանդակում հայ ժողովրդի հարատևման ամուր վճռականությունն ու կամքը, մեր մշտական պայքարը քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի