Կտրվի՞ արդյոք հիմնարկ ձեռնարկություններին հարկային արձակուրդ.ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան
Արխիվ 16-20Այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստից հետո, մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցը.
Չե՞ք պատրաստվում արդյոք հիմնարկ ձեռնարկություններին հարկային արձակուրդ տալ, քանի որ կա դժվարություն հարկեր վճարելու հետ կապված:
Դավիթ Անանյանը պատասխանեց հետևյալ կերպ.
Այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել, մենք նաև չենք գեներացրել հարկման օբյեկտներ, հետևաբար չեն ունենա նաև հարկային պարտավորություններ: Իսկ ահա կառավարության այսօրվա դիրքորոշումն այն է, որ հարկային արտոնությունները, որոնք իրենցից ենթադրուն են հարկերի չեղարկում, կասեցում, ներում այդպիսի հարկային արտոնություններ այսօր չեն քննարկվում: Կարող են քննարկել վարկային արձակուրդ տրամադրելու միջոցառումներ, որի վառ ապացույցը երեկվա հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունն էր: Ոչինչ պետք չէ բացառել, բայց հարկային արձակուրդների թեման կարող է նաև քննարկվել ելնելով թե ինչպիսի դեպքերի զարգացում կլինի:
Հայկ Գևորգյան

