Ոստիկանության համակարգն ամբողջությամբ կփոխվի․ կստեղծվի Ներքին գործերի նախարարություն

Արխիվ 16-20

Ոստիկանության համակարգն ամբողջությամբ կփոխվի. կառավարությունը հաստատեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, որը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Ծրագրի նպատակներն են՝ ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում՝ ըստ բարեփոխումների հիմնական ուղղություններով իրականացվելիք փոփոխությունների, ապահովել բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական բազան, իրականացնել հանրային երկխոսություն նաև մասնագիտացված շրջանակների հետ ոչ միայն բարեփոխումների պլանավորման, այլև իրականացման փուլում, հանրությանը մատչելի ու ժամանակին ներկայացնել բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարը, բարձրացնել հանրային ծառայության այս տեսակի նկատմամբ գրավչությունը՝ նաև նախատեսելով սոցիալական լրացուցիչ երաշխիքներ՝ պետության բոլոր մարզերում ու ծառայության բոլոր տեսակներում պրոֆեսիոնալների համաչափ ներգրավման նպատակով, արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծել կամ զարգացնել տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում գործող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ու ցանցերի հետ համագործակցությունը՝ միտված լավագույն փորձառության շարունակական փոխանակմանը, ինչպես նաև միասնական ջանքերով կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։

Վերոնշյալ նպատակներին հասնելու նպատակով նախանշվում և առանձնացվում են հետևյալ ռազմավարական գերակայությունները՝

Ոստիկանության կառուցվածքային փոփոխություններն ու գործառույթների հստակեցումը, ինչպես նաև նոր նախարարության ստեղծումը, Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, Քրեական ոստիկանության զարգացումը և արդյունավետ նախաքննությունը, Ոստիկանության զորքերի ապառազմականացումը և Հասարակական կարգի պահպանությունը, Համայնքային ոստիկանության վերաիմաստավորումը, Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, կադրերի պատրաստումը և մասնագիտական զարգացումը, Մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցերը, Միջազգային համագործակցության ամրապնդումն ու զարգացումը, Ոլորտի թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը:

Ծրագրի նախագծով նախատեսված միջոցառումներն իրականացվում են համապատասխան պատասխանատու (մինչև նոր նախարարության ստեղծումը՝ ՀՀ Ոստիկանության, իսկ նոր նախարարության ստեղծումից հետո՝ նախարարության կողմից) և համակատարող մարմինների փոխլրացված, համաձայնեցված գործունեության միջոցով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը պետք է փոխվի ու պետք է փոխվի ոչ միայն ձևով, այլև՝ բովանդակությամբ։

«Մենք կստեղծենք ներքին գործերի նախարարություն և հետագա ամբողջ քաղաքականությունը կիրականացնի ներքին գործերի նախարարությունը, այս թեման վերջին երկու տարվա ընթացքում ամենաշատ քննարկված թեմաներից էր, մենք գնում ենք հետևյալ ճանապարհով, որ քաղաքացիական հատվածը կստակ կտարանջատվի զինվորական հատվածից, ու ՀՀ ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերությունների մեջ Ներքին գործերի նախարարության հետ ու կլինի նրա կազմում։ Կարծում եմ՝ սա մեր կարևորագույն բարեփոխումնեևից մեկն է», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի