Նիկոլականները խմե՞լ են Սեւանի ջուրը
Արխիվ 16-20Այսօրվա կառավարության նիստում կառավարության երկու անդամների հայտարարություններում եղան իրարամերժ եւ իրար հակասող պնդումներ: Եթե Էրիկ Գրիգորյանը, որը զբաղեցնում է Բնապահպանության նախարարի պաշտոնը պնդում էր, որ մեզ սպասում է սակավաջրություն եւ պետք է լրացուցիչ ջուր բաց թողնեն Սեւանից, իսկ ոռոգման ջրի սակագինը բարձրացնել, ապա Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ընդհակառակը` նշում էր, որ ներկայիս հորդառատ անձրեւները կբերեն հեղեղումների եւ անհրաժեշտ է ջուրը բաց թողնել դեպի ոռոգման համակարգեր եւ գյուղացիությանը այն տրամադրել սկզբնական շրջանում անվճար:
Միաժամանակ Էրիկը խոստովանեց, որ ներկայումս Սեւանի մակարդակը շատ ավելի ցածր է, քան թե նույն ժամանակահատվածում 2 կամ 3 տարի առաջ: Հարց է ծագում` իսկ ինչ են արել նիկոլականները Սեւանի ջրում: Կարելի է հիշել 2018թ.-ի աշնանը Սեւանից աննպատակ ջրի բացթողումը: Դա տեղի ունեցավ արդեն այն ժամանակ, երբ ջրի սակավության պատճառով գյուղացիությունը կորցրել էր իր բերքի մեծ մասը: Այնուհետեւ հետաքրքիր փաստն այն է, որ 2018թ.-ից մինչ այսօր Նիկոլը փոխել է Ջրի պետական կոմիտեի 4 ղեկավար, ընդ որում, ոչ մի անգամ չբացատրելով, թե ինչու է դա նաում: 2019թ.-ին գյուղացիությունը նույնպես ուներ մեծ խնդիրներ ոռոգման ջրի կապակցությամբ, իսկ այս տարի դեռեւս 1 ամիս առաջ Սեւանից եկող ջրանցքներում գյուղացիները նկատել էին մեծ ծավալներով բաց թողնվող ջուր, ինչի մասին «Իրավունքը» ահազանգել է, սակայն որեւէ հոդաբաշխ բացատրություն, թե ինչ ջուր էր դա եւ ինչ նպատակով էր բացթողնվում, այդպես էլ չհետեւեց ու չանայած, որ Էրիկ Գրիգորյանը պնդում է, թե այս տարի Սեւանից ջրի բացթողումներ դեռ չեն եղել, հարցը մնում է բաց: Ավելին, նույն նախարարը պնդում է, թե Արփա-Սեւանով այս ժամանակահատվածում Սեւան է լցվել շատ ավելի մեծ քանակությամբ ջուր, քան նախկինում էր, այդ դեպքում ինչ եղավ այդ ջուրը, գուցե նիկոլականներն են խմել:

