Կորոնավիրուսից աշխարհում բուժվել է 722 հազար մարդ․ Worldometer
Արխիվ 16-20Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2,638,909-ի։ Մահացել է 184,249 մարդ, ապաքինվել՝ 722,055-ը։
Ներկայում աշխարհում ակտիվ դեպքերի թիվը կազմում է 1,732,605։
58,278 (3%) պացիենտի վիճակ գնահատվում է ծանր։
Կորոնավիրուսով պայմանավորված ամենաբարդ իրավիճակն ԱՄՆ-ում է։ Երկիրն առաջին տեղում է վարակակիրների և զոհերի թվով։ Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ երկրում վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 842 հազարը, իսկ զոհերինը՝ 46 հազարը։ Worldometer-ի տվյալները փոքր-ինչ ավելին են՝ մոտ 849 հազար վարակակիր և 47,681 զոհ։

