ՏԱՆԸ ՊԱՀՎՈՂ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ ՎԱՐԱԿՎԵԼ ՏԻՐՈՋԻՑ
Արխիվ 16-20Ռուս փորձագետ Կոնստանտին Սավենկովը հայտարարել է, որ մարդիկ կարող են կորոնավիրուսով վարակել իրենց տներում պահվող ընտանի կենդանիներին, եթե այդպիսիք ունեն։ Գիտնականը նշել է, որ մի քանի շներ, կատուներ եւ նույնիսկ վարգրեր արդեն վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով՝ Բելգիայում, Հոնգկոնգում եւ ԱՄՆ-ում։ «Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսը կարող է մի կենդանուց փոխանցվել մյուսից։ Քիչ ընկալունակ են վարակի հանդեպ տնային շները, որոնք թեեւ կարող են վարակվել, սակայն քիչ հավանականությամբ կամ էլ թեթեւ ընթացքով»,- ասել է գիտնականը։ Սավենկովը խորհուրդ է տվել ամեն զբոսանքից հետո լվանալ նաեւ ընտանի կենդանու բոլոր չորս վերջույթները։ Հետաքրքրական է այն, որ եթե վարակված է կենդանին, ապա այն չի կարող փոխանցել մարդուն վարակը։

