Արմեն Ամիրյան.Իմ ապրած 52 տարիների ընթացքում այնքան սուտ և կեղծիք չէի լսել, որքան լսեցի վերջին երկու շաբաթվա ընթացքում

Արխիվ 16-20

Իմ ապրած 52 տարիների ընթացքում այնքան սուտ եւ կեղծիք չէի լսել, որքան լսեցի վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի’ հայրենակիցներ,

թանկագին բարեկամներ,

Շնորհակալ եմ, որ իմ նախորդ հրապարակումն արժանացավ ձեր ուշադրությանն ու եղան աջակցության բազմաթիվ գրառումներ ։

Իմ ապրած 52 տարիների ընթացքում այնքան սուտ եւ կեղծիք չէի լսել, որքան լսեցի վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Կարծում էի՝ Քրիստոսի հարության տոնը կմաքրի չար մտքերը, կբուժի հիվանդ , նենգ երեւակայությունը։

Մտածում էի՝ լռեմ, կհասկանան իրենց մեղքը։

Բայց ստի կծիկն այնքան գլորվեց, որ հիմա մեծ, դատարկ փուչիկի նման բանսարկությունը պայթելու է ոմանց ճակատին։

Ճշմարտությունը մեկն է, ու որքան էլ ցանկանան նենգափոխել, միեւնույն է, այն արեւի շողի նման ճառագելու է։

Իսկ ճշմարտությունը հետեւյալն է․

Հովհաննես Գալստյանը ինձ ներկայացրել է Կաննի կինոփառատոնին պատշաճ մասնակցելու մեծ ծրագիր։ Ներկայացված ծրագրի բյուջեն նախարարության բյուջեում նախատեսված գումարից մեծ էր։ Ասաց՝ հովանավորներ ունեմ, կօգնեն։

Հետո կինոկենտրոնը դիմեց, ես էլ հավանության արժանացնելով ծրագիրը, հրամանով կինոկենտրոնին (այն ժամանակ տնօրեն Գեւորգ Գեւորգյան) հանձնարարեցի կազմակերպել։ Պատվիրակության ղեկավարն էր Հովհաննես Գալստյանը։

Մեկնելուն մնացել էր գրեթե մեկ շաբաթ։ Ինձ զեկուցեցին, որ Կաննի ծրագիրը տապալվում է, եւ տապալվում է ղեկավարի մեղքով։ Արագ որոշում կայացվեց փոխել ծրագրի ղեկավարին։ Հովհաննես Գալստյանը ամեն բան փոխանցեց ծրագրի նոր ղեկավարին։ Տեղավորվեցին ժամկետների մեջ, եւ պատվիրակությունը, այդ թվում՝ Հովհաննես Գալստյանը, մեկնեցին Կանն։ Վերադարձան՝ ներկայացնելով բովանդակային եւ ֆինանսական հաշվետվություն (օդանավի տոմս, հյուրանոց, օրապահիկ, տաղավար եւ այլն)։

Հետո Հովհաննես Գալստյանից տեղեկացա, որ իր հովանավորը մասամբ հրաժարվել է խոստումից։

Պատասխանատու աշխատանքի ընթացքում պատահում է, որ ոչ ստանդարտ իրավիճակներում, մարդուն օգնելու համար, պետք է որոշում կայացնել։

Ես Հովիկին ասացի, որ կքննարկենք հարցը եւ անպայման լուծում կգտնենք, թեեւ որեւէ պարտավորութուն չունեի։

Կարճ ժամանակ անց ես հրաժարական տվեցի։

Սա է ամբողջ պատմությունը, որը Հովհաննես Գալստյանը նենգափոխում եւ ներկայացնում է՝ իբր ես իրենից գումար եմ պահանջել եւ ստացել։ Ե՞րբ, որտե՞ղ, ինչի՞ համար...

Ի՛նքն է գնացել Կանն, ի՛նքն էլ ծախսել է, հաշվետվության մեջ էլ պարզ երեւում է՝ ինչի վրա են ծախսել։

Վերջին օրերին Հովհաննես Գալստյանը հրապարակային բազմաթիվ զրպարտչական ու վիրավորական արտահայտություններ է արել, ինչն անպատասխան չի մնալու։

Նա անձամբ պետք է հրապարակայնորեն հերքի զրպարտությունները եւ ներողություն խնդրի վիրավորանքների համար։

Այդ նպատակով հայցադիմում ենք ներկայացնում դատարան։

Վստահ եմ, որ այս դատը լավագույն դասը կլինի բարոյականության սահմանն անցնողների համար»:

https://www.facebook.com/armen.amiryan.3/posts/2791614244240638

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի