Ավետիք Չալաբյան.Լավրովի հայտարարությունը բացահայտեց այն, ինչ վաղուց հասկանալի էր ողջ քաղաքագիտական հանրությանը

Արխիվ 16-20

Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը հայ հասարակության համար բացահայտեց այն, ինչ վաղուց հասկանալի էր ողջ քաղաքագիտական հանրությանը՝ արցախյան բանակցություններում վերջին մեկ տարում հայկական կողմը լուրջ հետընթաց է ապրել, եւ դա տեղի է ունեցել բազմաթիվ պատճառներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Երբ բարեկամական Ֆրանսիայի քաղաքները հերթով խզում են համագործակցության պայմանագրերը Արցախի բնակավայրերի հետ, Հայաստանի գործող իշխանությունը նախընտրում է դա անուշադրության մատնել։ Երբ բարեկամանական Իտալիայի կառավարությունը հայտարարություն է անում արցախյան կարգավորման մասին, որում այլեւս չի նշվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, դրա մասին նախընտրում են չխոսել։ Երբ եւս բարեկամական Կանադայի ԱԳՆ-ն դատապարտում է Արցախում տեղի ունեցած ընտրությունները, դա ներայացվում է որպես մանր թյուրիմածություն։ Էլ չեմ ասում Ուկրաինայի, Վրաստանի, եւ նաեւ այն երկրների արձագանքները, որոնք մեր նկատմամբ առանձնապես բարեկամական տրամադրությամբ մինչ այժմ աչքի չեն ընկել։ Իրականում, դիվանագիտական ճակատում, համատարած նահանջ է տեղի ունեցել, համարյա բոլոր ուղղություններով, չկա գեթ մի երկիր, մի միջազգային կազմակերպություն, որն այս ընթացքում ուժեղացրել է իր հայանպաստ դիրքորոշումը։Մենք հաճախ հակված են մեր դժբախտություններում մեղադրել արտաքին ուժերին, նրանց ուխտադրժությունը, մեր նկատմամբ կանխակալ վերաբերմունքը, եւ այլն։ Մենք հազվադեպ ենք մեզ հարց տալիս՝ ի՞սկ ինչու է այդպես տեղի ունենում, ի՞նչ ենք մենք ինքներս սխալ անում։ Ինչու մեկ տարվա ընթացքում, ունենալով հրաշալի շանս նոր էջ սկսել բազմաթիվ երկրների հետ հարաբերություններում, ամրապնդել մեր միջազգային դիրքերը, ներկայանալ որպես տարածաշրջանում առաջընթացի եւ զարգացման առաջամարտիկ, հուսալի գործընկեր, կայուն դաշնակից, մենք հասել են այն օրվան, երբ նույնիսկ մեր մերձավոր դաշնակիցները սկսում են երես թեքել մեզանից։ Հայաստանի ցանկացած իշխանություն՝ սեւ, սպիտակ, թե մանուշակագույն, առաջնային պարտականությունն է այսօրվա բարդ աշխարհում զարգացնել հարաբերությունները մեր երկրի նկատմամբ դրական տրամադրված բոլոր պետությունների հետ, դրանով ուժեղացնել մեր դիրքերը միջազգային ասպարեզում, դրանով էլ հասնել մեր համառ առանցքային հարցերում հայանպաստ տեղաշարժերի, եւ ապահովել մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությունը։ Սա այն ոլորտն է, որտեղ սխալները շատ թանկ են, կորուստները՝ հաճախ անդառնալի, եւ որտեղ պետք է առավելագույն պատասխանատվություն, խոհեմություն, եւ նաեւ համապատասխան ռեսուրսներ։ Եթե այդ ամենը չի բավարարում գործող իշխանությանը, այն պետք է առնվազն գիտակցի սեփական սահմանափակումները, եւ փորձի այլ ուժերի հետ մտնել անկեղծ եւ շահագրգիռ երկխոսության մեջ՝ հայության հավաքական ներուժը երկրի միջազգային դիրքի ամրացմանը եւ անվտանգությանը ծառայեցնելու նպատակով։ Երեկ մեր կուսակցության խորհուրդը հայտարարություն է ընդունել այս կապակցությամբ, ըստ էության վերահաստատելով նախկինում մեր արտահայտված մոտեցումները, սակայն էապես կոշտացնելով մեր դիրքորոշումը գործող իշխանության նկատմամբ։ Մեր ժամանակը անվերջ չի, եւ դիվանագիտական հարթության մեջ իրական շրջադարձը պահանջում է հայությունից ուժերի առավելագույն լարում։ Անկեղծ հուսով եմ, որ պարոն Լավրովի հայտարարությունը սթափեցնող ազդեցություն կունենա գործող իշխանության վրա, եւ վերջապես առիթ կհանդիսանա՝ դադարեցնելու երկիրը մաշող ներքին երկպառակությունը, լայն երկխոսություն սկսելու հասարակության տարբեր հատվածների հետ, եւ վերակազմավորելու մեր ուժերը՝ երկրի առաջ կանգնած դժվարագույն խնդիրները լուծելու նպատակով։

https://www.facebook.com/AvetikNationalAgenda/posts/618886742029688

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի