Իրան-Ադրբեջան սահմանին սահմանախախտների և սահմանապահների միջև հրաձգություն է տեղի ունեցել. կա 1 զոհ (լուսանկարներ)
Արխիվ 16-20Ապրիլի 22-ին ժամը 15:30-ին ադրբեջանական Դաշքենդ գյուղի մոտակայքում` իրանա-ադրբեջանական սահմանային անցակետում 3 սահմանախախտ փորձել է Իրանից անցնել Ադրբեջանի տարածք: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Սահմանապահ վերակարգը կանգ առնելու պահանջից հետո նախազգուշական կրակ է բացել դեպի օդ, սակայն սահմանախախտները չեն ենթարկվել պահանջներին և հրազենից կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ: Սահմանապահ ջոկատը պատասխան կրակ է բացել, ինչի հետևանքով վիրավորվել է սահմանախախտներից մեկը: Մյուս երկու սահմանախախտին հաջողվել է թաքնվել, նրանք հետ են փախել Իրանի ուղղությամբ: Վիրավորին բժշկական օգնություն է ցուցաբերվել, նա հոսպիտալացվել է, սակայն ավելի ուշ մահացել է:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 կգ քաշով հաշիշի նմանվող թմրանյութ, որսորդական հրացան և 6 փամփուշտ: Տարածքում շարունակվում են որոնողական աշխատանքները: Դեպքի վայր է հրավիրվել Իրանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչը: Հետաքննությունը շարունակվում է:



