«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երբ բոլորը դատվեն...

Արխիվ 16-20

Հայաստանում շուրջ երկու տարի է սկսվել մի հետաքրքիր մարաթոն, որ կոչվում է դատել, նստացնել բոլորին։ Նստացնելու այս մոլուցքով ոմանք այնքան են քաղցացել, որ մի տեսակ ամեն բանտարկությունից հետո` այս քաղցը լրացնում են, հանգստանում, ուրախանում են մտքներում ու ծաղկող Հայաստանի ապագան տեսնում այդ ճանապարհով։

Միամիտ մի ողջ ազգ` տառապող պարզությամբ, անգամ չի էլ փորձում ճիգ թափել, ծանր ու թեթեւ անել, թե այս ամենի վերջն ի՞նչ է։ Շուրջ երկու տարի ժողովուրդը մերժում է, մերժում ու մերժում՝ իր «տառապող» քաղցը հագեցնելով այդպես: Կազինոյում գումար պարտվածի նման ամեն օր փափագում է, որ իր փողերը հետ են բերելու, տալու են իրեն ու ասելու են՝ դե վայելի։ Բակերում հավաքվող իմաստուն ծերունիները մինչեւ վերջերս համոզված էին՝ Նիկոլը հեսա սաղին կնստացնի ու Հայաստանս կդառնա Սինգապուր…

Բայց արի ու տես, որ եթե անգամ իրական բոլոր գողերն ու թալանչիները պատժվեն, միեւնույն է, մենք լիքը բանտերի պատրանքից չենք երջանկանալու։ Անցյալն ենք փորփրում` խամրեցնելով մեր ապագան, վտանգելով մեր ներկան։ Իսկ այդ ժամանակ ազգի կեսն ամեն օր դառնում է դյուրագրգիռ, թերհավատ, անհանդուրժող, հայհոյող, իսկ հետադարձ հարվածը լինում է պառակտում, նպատակների խափանում, ինքնության կորուստ։

Վերջապես ե՞րբ ենք սթափվելու, գոռալու այնպես, որ աշխարհը լսի՝ մեր ցավը եղել է 1915 թվին... Մեր անունը, մեր տեսակը փորձել են գերեզմաների մեջ ամփոփեն, ե՞րբ ենք հասկանալու, որ գողերին ու թալանչիներին պատժում են գաղափարապես հասուն սերունդ ձեւավորելով, որոնք ոչ թե ԼԳԲՏ-ականներին հատուկ բերկրանքով պետք է վերաբերվեն, այլ սիրեն ու փայփայեն իրենց երկիրը, իրենց միակ ու թանկ ժառանգությունը՝ մշակույթը, հավատքը, համախմբվածությունը: Թշնամի կարելի է հավաքել ամեն օր, բայց բարեկամներ պահելը, շահելը, շատացնելը մեծ մարդկային որակ է, որ պետք է ունենալ։ Պահենք մեր տեսակը միասին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան