Մի լուսանկարի պատմություն. Վրեժ Սարուխանյանը պատմում է Մարաղայի դեպքերի մասին

Արխիվ 16-20

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը դարձավ Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության բռնի ճնշման քաղաքականության շարունակությունը, հարուստ է խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների աղաղակող փաստերով: Ամենաողբերգական դրվագներից մեկն է հանդիսանում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի բնակիչների կոտորածը, որն իրագործվել է 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը։ Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ։ Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին նահանջեցին, զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքեց գյուղը։ Ծերունիները և հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում։ Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան 43 խաղաղ բնակչի դիակ՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները այրված կամ աչքերը հանված: Այն, ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցմով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը։ Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը։ Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել։ Մարաղայի արյունահեղ դեպքերն, անկասկած, ռազմական հանցագործություն են, քանի որ գյուղի վրա հարձակումը պայմանավորված չի եղել ռազմական անհրաժեշտությամբ, այլ նպատակ էր հետապնդում ոչնչացնել խաղաղ բնակչությունը:Այդ օրը տևական հրետանային գնդակոծությունից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժել են խաղաղ գյուղը և դաժան հաշվեհարդար տեսել նրա անպաշտպան բնակչության նկատմամբ, ինչը հետագայում հաստատվել է տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, մասնավորապես, կազմակերպությունների կողմից: Ըստ տարբեր տվյալների՝ Մարաղայում սպանվել է 53-100 մարդ և ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա և 29 կին: Երկու շաբաթ անց գյուղը կրկին հարձակման է ենթարկվել և հարազատներին հուղարկավորելու նպատակով վերադարձած բնակիչները ադրբեջանական բանակի նոր վայրագությունների զոհ են դարձել: Մարաղայում իրականացված հրեշավոր հանցագործությունը հերթական դրվագ դարձավ Հյուսիսային Արցախում, ինչպես նաև Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերի և տեղահանությունների շարքում, որոնք նպատակ էին հետապնդում ահաբեկել մարդկանց և զրկել հայրենի հողում ապրելու հնարավորությունից:Ադրբեջանի տարածքում հայ ազգաբնակչության ջարդերի և էթնիկ զտումների նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունն էր, որ ուղի հարթեց Մարաղա գյուղում ադրբեջանական բանակի կողմից ռազմական հանցագործության իրականացման համար:Այդ հանցագործությունների անպատժելիությունը բարենպաստ հող է ստեղծել Ադրբեջանում հայերի և ողջ հայկականի նկատմամբ հիվանդագին ատելության արմատավորման, այլատյացության, անհանդուրժողականության և ռազմատենչության սանձարձակ քարոզչության համար:Այդ արատավոր շրջանակը ճեղքելու և հետագայում նմանատիպ հանցագործությունների հնարավորությունը կանխելու նպատակով Մարաղայի կոտորածը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, իսկ նրա կազմակերպիչներն ու իրագործողները՝ պատժվեն: Այսպիսով՝այդ օրից անցել է գրեթե 28 տարի, սակայն մեր երկրում, ինչպես նաև Արցախում ու արտերկրում չեն դադարում կոչերն ՝դատապարտելու Ադրբեջանի մարդասպան ու ցեղասպան  քաղաքականությանը և համայն աշխարհին ներկայացնելու դրա դաժան հետևանքները:

Գրող, հրապարակախոս ՎՐԵԺ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում պատմեց Մարաղայի դեպքերի մասին, ընթացքում ներկայացնելով մի հետաքրքիր նկար այդ օրերից, ինչպես նաև կիսվեց իր հուշերով մեզ տեղափոխելով այդ արյունալի օրեր:

«Մարաղան մոռանալու բան չէ, Արցախյան կռվի տարիներին հաճախ էի մեկնում ռազմաճակատ, որպես զինվորական թղթակից: Հերթական անգամ մեկնեցի 1992 թ. ապրիլի 10-ին։ Օպերատոր Վոլոդյա Հարությունյանի հետ Ստեփանակերտում լսեցինք, որ Մարտակերտում ծանր կռիվներ են ընթանում: Ադրբեջանցիները տանկերով հարձակվել են Մարաղայի վրա, և մեծ ջարդ է իրագործվում: Ուզում էինք անմիջապես մեկնել այդտեղ, սակայն բենզին չկար, միայն շտապօգնության մեքենաներին էին մի քանի լիտր տալիս: Առավոտյան մտա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահԱրթուր Մկրտչյանի մոտ և ասացի, որ «Լրաբեր»-ի համար շտապ նյութ եմ պատրաստում, պետք է հասնեմ Մարաղա: Նա առաջարկեց միասին գնալ: Նա, իր վարորդը, ես ու իմ օպերատորը Նիվա մեքենայով գնացինք Մարաղա։ Ահավոր վիճակ էր: Փողոցներում լիքը դիակներ էին, թալանից մնացած հեռուստացույց, լվացքի մեքենա, սպանված կենդանիներ․․․ Օպերատորի հետ շրջեցինք Մարաղայի փողոցներով ու սկսեցինք նկարահանումները: Տարբեր զինատեսակներով փոխհրաձգությունը շարունակվում էր։ Հիմնական փողոցում հասցրեցի թշնամու 17 դիակ նկարահանել: Ինձ հետ Մարաղայից մի տղամարդ էր շրջում, ով հանկարծ ճչաց` «Վա˜յ, Կասիմովը»: « Ի՞նչ Կասիմով»,- հարցրեցի: Նա դիակներից մեկը ցույց տվեց, ասելով, որ ադրբեջանցի է, թաղային ոստիկանն էր, Միր Բաշիր քաղաքից, ով իրենց միշտ վատություն էր անում: Որոշեցինք ստուգել նրա գրպանները: Գտանք ոստիկանի վկայականը, որը դրեցինք նրա կրծքին, նկարահանեցինք, ուղարկեցինք Մոսկվա «Վրեմյա» ծրագրին, ցուցադրվեց, որ ոստիկաններ էլ են մասնակցել սպանդին: Մի 2 ժամից ցանկանում էի վերադառնալ Ստեփանակերտ, իմացանք, որ Արթուր Մկրտչյանը առանց մեզ զգուշացնելու շտապ վերադարձել է Ստեփանակերտ։ Իմացանք, որ Մարաղայում են նաև Անգլիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, Զորի Բալայանը և CNN , BBC  և այլ հեռուստաընկերությունների ժուռնալիստներ։ Խնդրեցի իրենց, որ մի կերպ մեզ էլ տեղավորեն միկրոավտոբուսում։ Արդեն մթնում էր, և վտանգավոր էր գիշերով վերադառնալ Ստեփանակերտ։ Բալայանն առաջարկեց գիշերել Դրմբոնում իր ծանոթի տանը։ Առավոտյան հասանք Ստեփանակերտ, անմիջապես մտա Արթուր Մկրտչյանի մոտ ճշտելու իր անակնկալ վերադարձն ու հարցազրույց վերցնել։ Շատ անտրամադիր էր, ասեց, որ շատ շտապ գործ կար, և հարցազրույցի չի տրամադրվում։ Համոզեցի, տվեց հարցազրույց , և մենք մեկնեցինք Հայաստան։ Դա նրա վերջի հարցազրույցը եղավ։ Մի քանի օրից լսեցինք նրա սպանության լուրը։ Եվ հենց այդ հարցազրույցն էլ տվեցի «Լրաբեր»-ով՝ «Զինվորի հրաժեշտը»։ Վերադարձին մեր ինքնաթիռն ընկավ ահավոր ցնցումների մեջ: Ինքնաթիռում նստարաններ չկային. այդպես էին վիրավորներին պատգարակով տեղափոխում: Հանկարծ ինքնաթիռի ներսում ինչ-որ ահավոր դղրդոց լսվեց, սկսեց անկանոն ցնցվել։ Ոմանք խուճապի մատնվեցին: Այդ պահին Քոքսը սայթաքեց և ընկավ։ Մոտեցա, որ օգնեմ, նա նայեց իմ աչքերի մեջ ու ժպտալով ասաց. «Նո պռոբլեմ»: Ես զարմացել էի, թե ինչպես է նա ժպտում ու բարեկրթորեն թաքցնում իր տագնապը: Շրջվեցի Զորի Բալայանի կողմը՝ «Գայկվիչ, ամեն վայրկյան կարող է ինքնաթիռը պայթել, իսկ Քոքսն ասում է «Նո պռոբլեմ»։ «Նա միշտ այդպես է»,- տագնապը չթաքցնելով՝ ասաց Զորի Բալայանը։ Երբ ինքնաթիռը պոչը գետնին քսելով մի կերպ կանգնեց՝ առաջինը իջնելու պատիվը Քոքսին տվեցինք․․․ Ինչ վերաբերվում է լուսանկարին, ապա ասեմ, որ այն Մարաղայում արվեց։ 1992 թվականի ապրիլի 11-ն էր, օպերատոր, լուսանկարիչ, զինվորական թղթակից Հակոբ Պողոսյանը այդ դժվար պահին մեզ նկարեց, ասելով՝ «Ի՞նչ իմանաս․․․»։ Առաջին շարքում առաջինը Հակոբ Պոսոսյանն է, Վրեժ Սարուխանյանը, Քերոլայն Քոքսը․․․ Երկրորդ շարքում ձախից առաջինը Զորի Բալայանն է, իսկ աջից երկրորդը օպերատոր Վոլոդյա Հարությունյանն է։ Վրեժ Սարուխանյան Գրող, հրապարակախոս»- հուզված պատմում էր գրող, հրապարակախոսը:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի