Նիկոլի հերթական տրագիկոմեդիկ զեղումները
Արխիվ 16-20Նիկոլի հերթական հայտարարությունը մի լավ կզվարճացներ ժողովրդին, եթե իրականում այդքան ողբերգական չլիներ։ Կարճ ասած, իսկական տրագիկոմեդիա։
Այսպես, վարչապետի աթոռին նստած անձը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Այս պահի դրությամբ կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից օգտվել է 10 հազար 531 իրավաբանական անձ եւ մոտավորապես 639 հազար 592 ընտանիք»:
Գոնե պատկերացնո՞ւմ է, թե Հայաստանի համար ինչ ասել է մոտ 640 հազար ընտանիքը։ Պաշտոնական տվյալներով, հայաստանյան ընտանիքների թիվը մոտ 750 հազարի կարգի է։ Հասկանալի է, հաշվի առնելով ՀՀ բնակչության պաշտոնական թիվը՝ մոտ 2,96 միլիոն մարդ։ Իրականում, բոլորն են հասկանում, որ լավագույն դեպքում 2,5 միլիոնից ավել մարդ Հայաստանում փաստացի չկա։ Այսինքն, ընտանիքների թիվն էլ հազիվ թե 700 հազարից ավել լինի։ Եվ ի՞նչ, Նիկոլն ուզում է համոզել, թե հայաստանյան ընտանիքների, այն է՝ բնակչության մոտ 90 տոկոկոսին կառավարությունն օգնությո՞ւն է տվել՝ շրջանցելով 10 տոկոս ամենահարուստներին։ Դա կնշանակեր, որ փողոցում ամեն պատահածի եթե հարցնես, ապա պետք է ասի, թե կառավարությունից ինչ-որ բան ստացել է։ Բայց փորձեք հարցնել՝ կստանա՞նք այդ 90 տոկոսը․․․
Այսպիսով, Նիկոլը կարծես որոշել է իր սովորական դարձած պոպուլիստական հակումներին հագուրդ տալու համար ծաղրել ողջ ժողովրդին, որն իր ու իր թիմի անճարակության արդյունքում այս վիճակին է հասել։ Բայց ոչինչ, ամեն բան մի օր վերջանում է։

