«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստորեն ՊՈԱԿ-ներում ինքնագործունեությամբ են զբաղված». պատգամավորն արձագանքել է «Իրավունքի» հոդվածին

Արխիվ 16-20

«Իրավունքը» այսօր անդրադարձել էր, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն իր ենթակայության տակ գտնվող գերթե բոլոր ՊՈԱԿ-ներում հաստիքների վերանայման ու կրճատումների գործընթաց է սկսել: Այդ մասին մասնավոր զրույցներում փաստում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների աշխատակիցները, սակայն առավել հստակ կադրային ջարդ է սկսվել հենց Ազգային կինոկենտրոնում:

«Իրավունքի» հրապարակմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ՝ գրելով. «Այս հարցին չէի անդրադառնա կրկին (դեռ հրապարակային), եթե ուշադրությունս չգրավեր «Իրավունք» թերթի այսօրվա հոդվածը։ Վերջերս բազմիցս խոսել եմ պետական տարբեր ՊՈԱԿ-ներում կատարվող ինքնագործունեությունների մասին, երբ տնօրենները կամ հատկապես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներն ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ կատարում են մի շարք կրճատումներ՝ անունը դնելով օպտիմիզացիա։ ԱԺ ամբիոնից հայտարարություններով բարձրաձայնել եմ այս խնդիրը, հատկապես, երբ այդ կրճատումները համընկան կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության հետ։
Մի շարք հարցումներ եմ իրականցրել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ կոնկրետ Ազգային կինոկենտրոնի վերաբերյալ, թե ինչ հիմնավորում ունեն այստեղ ևս կատարվող կրճատումները (այն էլ տարվա ոչ այնքան սկզբին), իրավաչա՞փ են, թե ոչ, որին ի պատասխան նախարարությունից և ազգային կինոկենտրոնից ստացել եմ բազմաթիվ փաստաթղթեր, որոնցից պարզ է դառնում, որ ՊՈԱԿ-Ի կառուցվածքային փոփոխությունները իրականացվել են ԱՌԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ նոր ռազմավարության մշակման և քննարկման, առանց կանոնադրության փոփոխության, որոնցից բխում է, որ կազմակերպությունը չի վերանայել իր նպատակները, հասկանալի չեն կառուցվածքային փոփոխությունների տրամաբանությունը, ինչպես նաև բացակայում է կառուցվածքային փոփոխությունների հրատապության, առավել ևս անհրաժեշտության մասին ԿԳՄՍ նախարարության մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը (շատ այլ մանր-մունր խնդիրներին էլ չեմ անդրադառնում, դրանցով կզբաղվեն մասնագետները)»,- գրում է պատգամավորն ու մանրամասնում. «Այսօր «Իրավունք» թերթում էլ կարդում եմ, որ թերթի խմբագրությունից հարցում են իրականացրել ԿԳՄՍ ՊՈԱԿ-ներում սկսած կրճատումների վերաբերյալ, թե որքանո՞վ է նպատակահարմար հենց այս պահին իրականացնել այդ կրճատումները, հարցմանն ի պատասխան նախարարությունից պատասխանել են, որ, մեջբերում եմ․ «.․․հայտնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություններում հաստիքների փոփոխությունն ու վերանայումը՝ ավելացումը կամ կրճատումը, մշտական աշխատանքային գործընթաց է, որը պայմանավորված է համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների ծավալով և գործառույթների շրջանակով։ Միաժամանակ հայտնում ենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ներկա ժամանակահատվածում նախարարության ենթակա ՊՈԱԿ-ներում հաստիքների վերանայման գործընթաց ՉԿԱ»։
Փաստորեն նախարարությունը բոլորովին տեղյակ չէ, թե իր ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ն ինչպիսի ինքնագործունեությամբ է զբաղված կամ առհասարակ այդտեղ ինչեր են կատարվում։ Մեղմ ասած՝ լավ չէ։ Հ․Գ․ հաստիքացուցակների վերանայում անում են յուրաքանչյուր տարվա վերջին, ոչ մի կերպ սկզբում»,- եզրափակել է Ա. Կոստանյանը։

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան