ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ԼԱՅՎԵՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ
Парет ест, ума не надо.
ՖԵՅՔԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ըստ դեղագործների ասոցիացիայի` Նիկոլի վերջին ուղիղ եթերները ցույց են տալիս, որ նրա խմած դեղերն էլ են ֆեյք:
ԾՈՒԽՆ ԱՆԿՐԱԿ ՉԻ ԼԻՆՈՒՄ (ՄԱՄՈՒԼԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼՈՒ ՆԻԿՈԼԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ժուռնալիստների միությունից հայտնում են, որ Նիկոլը ստից շուխուռ ա անում, որ նախկին իշխանությունները իր թերթն էլ առաջվա պես նորից ֆինանսավորեն:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾԸ
Էս ինչ զուլում աշխարհ ա, մենակ Հայաստանում կարան վերին արտի Պետրոսին օգտագործեն, հետո դարձնեն ստորին արտի Պողոս:
ՀԻՄԱ Ո՞ՒՄ ԱՍԱԾՆ Է «ԱՍՆԱՎԱՆԻ»
Ժողովրդին պարետը ասում է տունը մնացեք, վարչապետն ասում է` տներից կհանեմ, կսնանկացնեմ: Հիմա չհասկացանք` տունը մնանք, թե տներից դուրս գանք:
ԹՈՐՈՍՅԱՆ, ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՄԵՋ ՍԻՐԻՐ ՇԱՄՇՅԱՆԻՆ
Ըստ ԱԻՆ-ի` Արսեն Թորոսյանը պետք է ուշադիր հետեւի Շամշյանի ռեպորտաժներին, որպեսզի հասցնի ՃՏՊ-ների զոհերին գրանցի` որպես կորոնավիրուսից մահացածների:

