Հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող երիտասարդ աղջկան հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել. ԱԻՆ
Արխիվ 16-20Ապրիլի 22-ին՝ ժամը 10:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցում հոգեպես անհավասարակշիռ վիճակում երիտասարդ աղջիկը նստած է գետնին, անհրաժեշտ է ցուցաբերել հոգեբանական աջակցություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Անի Մ.-ն (ծնված 1988 թ.) գտնվում է հուզական անկայուն և հոգեպես ճնշված վիճակում: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը վերջինիս ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի Մարաշի բաժանմունք:

