Եվրոպայի hայկական միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանին է դիմել պահեստազորի մայոր Էդգար Հովհաննիսյանը

Արխիվ 16-20

ԵՀՄՖ-ին է դիմել զինծառայող, պահեստազորի մայոր Էդգար Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2015 թվականին աշխատանքային օրենսգրքի խախտմամբ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ փաստարկները։ Նմանատիպ պատմությունները կարծես դարձել են մեզ համար սովորական, քանի որ նախկին իշխանությունների օրոք մարդուն աշխատանքից անհիմն ու օրենքների խախտմամբ ազատելը ամենօրյա երևույթ էր, որը, ցավոք շարունակվում է այսպես ասած՝ «հեղափոխական» իշխանությունների կողմից ևս։

Էդգար Հովհաննիսյանի դիմումում, սակայն անդրադարձ է կատարվել մեկ այլ՝ անչափ կարևոր հարցի, ըստ որի, պարզվել է՝ ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդային վճարումների հաշվարկը կատարվում է սխալ և տրամադրվում է նախատեսվածից մոտ 40 տոկոսով պակաս գումար։ Միաժամանակ հղում է կատարվում մի քանի մամուլի հրապարակումների, որտեղից պարզ է դառնում, որ 2005 թվականից պետության պարտքը զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց նկատմամբ 2018թ․ դրությամբ կազմում է ավելի քան 120 մլն․ դոլարին համարժեք դրամ (այսօր այն կկազմի մոտ 140-150մլն․ դոլլար), սակայն այդ գումարները արժանացել են անհայտ ճակատագրի ինչպես նախորդ, այնպես էլ ներկա իշխանությունների կողմից։
Ովքեր են գրպանել ու այսօր էլ շարունակում են յուրացնել զինծառայողներին պատկանող՝ օրենքով նախատեսված գումարները՝ պետք է անհապաղ պարզել։ Կոչ ենք անում՝ իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և ջրի երես հանել իրականությունը։ Ցանկացած ազգադավ և դավաճանական քայլ հատկապես զինծառայողների հանդեպ՝ ենթակա է ամենախիստ պատժի։
Ներկայացնում ենք պահեստազորի մայոր Էդգար Հովհաննիսյանի դիմումը։

***

Եվրոպայի hայկական միությունների
Ֆորումի նախագահ պարոն
Աշոտ Գրիգորյանին

Դիմող՝ պահեստազորի մայոր
Էդգար Հովհաննիսյանից

ԴԻՄՈՒՄ
Հարգելի պրն․ Գրիգորյան,

Ակնկալում եմ Ձեր աջակցությունը զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց՝ ստորև ներկայացված դրամական բավարարման իրավունքի, ինչպես նաև իմ նախկին աշխատանքի վերականգնման հարցում:
2015թ․ ծառայելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում՝ պարզել եմ, որ ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդային վճարումների հաշվարկը կատարվում է սխալ, մասնավորապես՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որի արդյունքում՝ տրամադրվում է հասանելիք վճարումներից առնվազն 40%-ով պակաս գումար, ինչպես նաև այն, որ 2005 թվականից պետության պարտքը զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց նկատմամբ 2018թ․ դրությամբ կազմում էր ավելի քան 120 մլն․ դոլարին համարժեք դրամ, սակայն այդ գումարները չեն հասել աշխատողներին և հաշվի առնելով մամուլում բազմաթիվ հրապարակումները (կից ներկայացնում եմ Yerevan․today կայքում հրապարակված հոդվածը, հղում՝ https://yerevan.today/all/social/25931/, Yerkramas.org կայքում հրապարակված հոդվածը, հղումը՝ http://yerkramas.org/…/i-vnov-ob-otpusknyx-vyplatax-armyans… ), կարելի է արձանագրել, որ վերոնշյալ գումարները հափշտակվում են կամ յուրացվում: Նշեմ, որ պետության պարտքը զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց նկատմամբ այսօրվա դրությամբ ավելացել են, և մոտավոր հաշվարկներով՝ կկազմեն 140-150 մլն․ դոլլարին համարժեք դրամ։
Ստացվում է՝ պետական մակարդակով կատարված ապօրինի գործողությունների արդյունքում հայրենիքի սահմանները անառիկ պահող պայմանագրային զինծառայողները, չստանալով նախատեսված սոցիալական աջակցություն կենդանության օրոք՝ ցավոք, զոհվելուց հետո իրենց իրավահաջորդներին ժառանգություն են թողնում վարկերի ֆինանսական ահռելի բեռ։
Միաժամանակ սույն դիմումով հայտնում եմ, որ 2015թ. հունվարի 20-ին թիվ 12 արձակուրդային վկայականի համաձայն՝ ձևակերպվել է իմ 2015թ. հերթական ամենամյա արձակուրդը՝ փետրվարի 02-ից մինչև մարտի 03-ը ներառյալ:
Ամենամյա արձակուրդի ժամանակահատվածում՝ 04.02.2015թ․, հրավիրվել եմ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին և ծանուցվել, որ ՀՀ Արդարադատության նախարարի 27.01.2015թ. թիվ 21-Ա հրամանի համաձայն՝ իմ զբաղեցրած հաստիքը ենթակա է կրճատման:
05.02.2015թ․ (դարձյալ արձակուրդի ժամանակահատվածում) կրկին հրավիրվել եմ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին, որտեղ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտումով, մասնավորապես՝ չառաջարկելով որևէ աշխատանք, ստորագրությամբ ծանուցվել եմ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի 04.02.2015թ. թիվ 57-Ա հրամանի մասին, որի համաձայն՝ 2015 թ. մարտի 04-ից պետք է ազատվեի աշխատանքից՝ քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած իմ պաշտոնից, և գրանցվեի քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում:
27.02.2015 - 06.03.2015թթ․ ներառյալ՝ հիվանդության պատճառով ստացել եմ ամբուլատոր բուժումներ և գտնվել ժամանակավոր անաշխատունակության վիճակում: Այդ փաստը հաստատված է ՀՀ ոստիկանության ԲՎ պոլիկլինիկայի 27.02.2015թ. թիվ 346 Ժամանակավոր անաշխատունակության կապակցությամբ ծառայությունից ազատվելու թերթիկով, սակայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը անտեսել էր այդ հանգամանքը և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջների խախտումով՝ ինձ ազատել աշխատանքից:
18.06.2018թ․ «Մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին» որոշումով արձանագրվել է, որ կատարվածում առկա են վերոնշյալ աշխատանքային խախտումները, ինչպես նաև կան ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից թույլ տրված բազմաթիվ այլ խախտումներ։ ՀՀ արդարադատության նախարարին առաջարկվել էր վերացնել դրանք՝ վերականգնելով ինձ նախկին աշխատանքում, որը, ըստ էության, անտեսվել էր:
Ըստ տրամաբանության՝ վերոնշյալը կարելի է անվանել կանխամտացված հետապնդում, քանի որ «հեղափոխական» կարավարությունը հրաժարվում է ընդունել վերոնշյալ փաստերը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երևույթը կրում է համատարած բնույթ, երբ համապատասխան պաշտոնատար անձինք զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդները վճարելիս չեն առաջնորդվում ՀՀ գործող օրենսդրությամբ, վերոնշյալ հարցի լուծումը ենթակա չէ լուծման քաղաքացիաիրավական հարթակում։
Ելնելով վերոգրյալից՝ խնդրում եմ Ձեզ աջակցել՝ վերականգնել զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց վերոնշյալ դրամական բավարարման իրավունքը, ինչպես նաև իմ նախկին աշխատանքը:

Դիմող՝ Է. Հովհաննիսյան
 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի