«Կարող ա գիտեք լյուքս համարներում եք կարանտին անցկացնելու, բավարավեք եղածով ու քիչ դժգոհեք». Ինչ պայմաներում են կարանտինն անցկացնում Դիլիջանի «Հայք» հյուրատանը. Տեսանյութ
Արխիվ 16-20Iravunk.com-ի խմբագրություն են այսօր ահազանգել ապրիլի 17-ին՝ ՀՀ դեսապանության աջակցությամբ Արաբական միացյալ էմիրություններից հայրենիք ժամանած շուրջ 17 ՀՀ քաղաքացիներ եւ մեկ ազգությամբ հնդիկ, ում կինը հայ է: Մեզ դիմած քաղաքացիները մինչ խմբագրություն ահազանգելը՝ զանգահարել են նաեւ թեժ գիծ, բայց ապարդյուն: Բանն այն է, որ Դուբայից ՀՀ տեղափոխված մեր քաղաքացիները կարանտինի մեջ են գտնվում Դիլջանում գործող «Հայք» հյուրատանը: Որտեղ, մեր քաղաքացիների պնդմամբ, (ինչը նաեւ փաստվում է ներկայացված լուսանկարներից եւ տեսանյութերից, որը կներկայացնենք քիչ ուշ),սանիտարահիգենիկ պայմանները գրեթե բացակայում են: «Սենյակներ կան, որ անգամ տաք ջուր չկա, անկողինները տեղով վիրուսի աղբյուր են: Ու այսքանից հետո՝ դեռ Տավուշի մարզպետարանի աշխատակիցը, ով իբր այցի էր եկել մեզ վրա մունաթ է գալիս, ասելով. «Կարող ա գիտեք լյուքս համարներում եք կարանտին անցկացնելու, բավարավեք եղածով ու քիչ դժգոհեք»: Մենք շատ դժգոհ ենք այս հիգենիկ վիճակից՝ վիրուսի դեմ են պայքարում, բայց հյուրատունը, որտեղ մեզ տեղավորել են՝ ինքը ախտահանման կարիք ունի»- վրդովված նկատեց մեզ ահազանգած քաղաքացին, ում անուննը հասկանալի պատճառներով չենք ներկայացնում:
Տեսանյութը քիչ անց
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

