Արդեն անխուսափելիորեն, Հայաստանի փրկության միակ գրավականը՝ Ռոբերտ Քոչարյանն է. Միհրդատ Մադաթյան

Արխիվ 16-20

«Ասեմ, որ մանավանդ վերջին իրադարձություններից հետո, դե ֆակտո ՀՀ նախագահ կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանին՝ վերջին 2 տարիների ՀՀ կառավարումը, բացառապես ներառում էր Ռոբերտ Քոչարյանի բանտարկության ցենտրիզմը և շարունակաբար, բոլոր իր անհաջողությունները այսօրվա իշխանիկները կապում էին արդեն 1,5 տարուց ավել բանտարկված մարդու հետ, վերագրելով նրան գերմարդկային հատկություններ», - այս մասին գրում է հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ եւ մանրամասնում. «Եթե սրան էլ գումարենք այն փաստը, որ իր «100 փաստերով» Նիկոլ Փաշինյանը շարունակաբար և ապարդյուն ձգտում էր մրցակցության մեջ մտնել ՀՀ Երկրորդ Նախագահի հետ, ապա վերը նշվածս թեզը դառնում է բացառապես իրավացի։ «100 փաստ» նշել, իհարկե, չեմ կարող, բայց մի քանի «փաստ», իհարկե, կարող եմ նշել՝ Արցախը հանձնելու փուլային տարբերակը և ՌԴ-ն, որպես այդ տարբերակի ջատագով։ Իհարկե, կարող ենք հիմա «շան լափը» թափել Պուտինի, Լավրովի և նույնիսկ Նիկոլայ ցարի վրա, սակայն ուղղակի հարց տվեք ինքներդ Ձեզ՝ 1998 թվականից սկսած, երբ Արցախի հակամարտության ամենաթեժ շրջանն էր, ինչո՞ւ նման ակտիվ կերպով այս հարցը, ա՛յս տեսանկյունից չի շոշափվել։ Ի՞նչ տեղի ունեցավ, որ տասնամյակներ շարունակ հայամետ դիքորոշում ունեցող Ռուսաստանը, դարձավ ադրբեջանամետ։ Արդյո՞ք դա մեր ադրբեջանամետ Նիկոլ Փաշինյանի ամպագորգոռ պնդումների տրամաբանական շարունակությունը չի... Երկրորդ ուշագրավ և արժևոր փաստը՝ թանկացումներն են, որոնք մինչ այս էլ կային, սակայն հիմա, գազի գնի թանկացման հետ բնականաբար սպասվում են ավելի խիստ թանկացումներ։ Այս ամենը կրկին Նիկոլ Փաշինյանի և իր «թիմ» կոչվածի մեծամիտ մոտեցումներն են, որով հիմնովին փչացան այսօրվա Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները։ Բնական է, երբ Պուտինը խնդրում է Փաշինյանից վերանայել մոտեցումները իր ընկեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, իսկ վերջինս իր անձնական վրեժխնդրությունից, «դուխով» մերժում է ու ապօրինի գործընթաց սկսում Քոչարյանի նկատմամբ, ճնշելով դատական համակարգի, արդարադատության և ընդհանրապես բարոյականության վրա, դեռ սրան էլ գումարած, նվաստացնող և անտեսող վերաբերմունք է ցուցաբերում Պուտինի նկատմամբ, ապա սրան պետք է հաջորդեն որոշակի արձագանքներ և Փաշինյանի քմահաճույքի և ստի պատճառով պետք է տուժի, իհարկե, ամբողջ հայ ազգը...

Դեռ հավատու՞մ եք, թե Ռոբերտ Քոչարյանի բանտարկությունը Ձեզ կամ հայրենիքին որևե օգտակարություն կբերի։ Դեռ հավատու՞մ եք Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հորինած հեքիաթներին, ովքեր տարիներ շարունակ իրենց կողմից վճարվող սրբապիղձ խոսնակների՝ «սծյոպիկսաֆարյանների» միջոցով, Ձեզ հավի տեղ դնելով փաթաթել են Ձեր գլխին։ Դեռ կուրորեն հավատում եք, որ Ռոբերտ Քոչարյանի բանտարկությունը Ձեր անհաջողությունների միակ գրավակա՞նն է։ Ուրեմն՝ արժանի եք անհայրենիք մնալու։ Արժանի եք աղքատ գոյատևելու։ Արժանի եք ժողովուրդ կոչվելու այլ ոչ ազգ...

Ուզու՞մ եք արժանապատիվ կյանք, հայրենիք, անկախ Արցախ, բարեկեցություն, անվտանգություն և այլ բաներ, որի մասին տարիներ շարունակ խոսում է Նիկոլ Փաշինյանը և խլում դրանք Ձեզնից, ինչպես գոռում էր «սիրո և համերաշխության» մասին՝ ատելություն և մարդատյացություն սերմանելով, խոսում էր հայրենասիրությունից՝ պղձելով մեր հերոսների հիշատակը և Ադրբեջանին հողեր հանձնելով, ասում էր «Արցախը՝ Հայաստան է և վերջ» և Ձեզանից թաքուն այդ Հայաստանի մի կտորը հանձնում Ադրբեջանին, գոռում էր բարեկեցություն ու արժանապատվություն՝ աղքատացնելով Ձեզ և ստորացնելով որքան հնարավոր է...

Ուզու՞մ եք արժանապատիվ կյանք, հայրենիք, Արցախ, բարեկեցություն, անվտանգություն և այլ բաներ, հասկացեք, որ չեք ունենա, մինչև ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, և հնարավորություն չունենա ևս մեկ անգամ դրսևորելու իր նվիրումը հայրենիքին ու չգիտեմ թե ինչ գնով վերականգնելու Լևոն Տեր-Պետրոսյանի պլանով, Նիկոլ Փաշինյանի հիմնովին փլուզած մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ։

Մի եղեք ժողովուրդ՝ ազգ եղեք։ Մի եղեք մանկուրտ՝ հիշեք անցյալի այն տառապանքները, որից մեզ մեկ անգամ արդեն փրկեց Ռոբերտ Քոչարյանը։ Մի եղեք երախտամոռ ու բավ է թույլ տաք, որ Ձեր ականջներից «լապշա» կախեն, համոզված եմ, որ Ձեր ականջներն այդքան մեջ չեն, որ այս քանակի սուտը դրանց մեջ տեղավորվի։ Բացեք Ձեր աչքերը։ Մենք ազգովի մեղավոր ենք Ռոբերտ Քոչարյանի առջև...»:

Որպես հետգրություն՝ հոգեբանը տեղադրել է վերոնշյալ նկարն ու ընդգծել. «Մի հատ խնդրում եմ՝ նայեք, թե որպես ղեկավար, ու՞մ՝ ում հետ եք փոխում...»:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի