«ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԻ» ԱՌԵՂԾՎԱԾԸ

Արխիվ 16-20

«Իրավունքը» նախորդ համարում անդրադարձել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հերթական սկանդալային պատմությանը: ԲԿ-ն ամբողջությամբ ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարի գործում: Սակայն բացի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկներից, մնացածներին չի տրամադրում համապատասխան հագուստ, որպեսզի բժիշկները կարողանան ապահովագրված լինեն կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ շփվելու ընթացքում: Ըստ շրջանառվող լուրերի` ստեղծված խտրական վերաբերմունքը արդարացի դժգոհությունների ալիք է բարձրացրել բժիշկների շրջանում: Ավելին, նույն լուրերի համաձայն, որոշ բժիշկներ չեն բացառում, որ հնարավոր է արդեն իսկ վարակված լինեն:

Այսպիսով, ինչո՞ւ է այս վիճակը. պարզաբանումներ փորձեցինք գրավոր կերպով ստանալ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանից, ով անդրադառնալով բուժանձնակազմին տրամադրվող համազգեստներին, հետեւյալ պատասխանն է տվել.

– Բուժանձնակազմն ապահովված է ոչ միայն համազգեստով, այլեւ` անհատական պաշտպանիչ բոլոր անհրաժեշտ պարագաներով եւ նյութերով:

– Ճի՞շտ է արդյոք, որ տնօրենը վերջին շրջանում պարբերաբար բժիշկների անձնական գործերն է ուսումնասիրում: Եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված:

– Բժշկական կենտրոնի վերապրոֆիլավորմամբ պայմանավորված` աշխատակիցների աշխատաժամանակի փոփոխությունների, աշխատանքում ներգրավվածության եւ աշխատանքային պայմանների ապահովման նպատակով ընդունվում են համապատասխան անհատական իրավական ակտեր, հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել նաեւ աշխատակիցների անձնական գործերը, որը պարունակում է աշխատանքային գործունեության եւ մասնագիտական որակավորման վերաբերյալ տվյալներ: Անձնական գործեր հանել, նայել, հրամանների նախագծեր կազմելը կադրերի գործն է, ինչը բնականոն աշխատանք է եւ արտառոց ոչինչ չկա դրանում:

– Կասե՞ք, ինչո՞վ է պայմանավորված, որ ադմինիստրացիան մեկուսացված է թանկարժեք «Թուֆենկյան» հյուրանոցում, իսկ բուժանձնակազմը՝ Ջրվեժում գտնվող «Սոչի» հյուրանոցում:

– Շատ տարօրինակ եւ սխալ տեղեկատվություն են Ձեզ տրամադրել: Թուֆենկյանում ընդամենը 9 հոգի են, որոնցից 8-ը բուժքույր է, մեկը կրտսեր բուժաշխատող: Հյուրանոցների տրամադրումը եւս եղել է հաջորդաբար, անձնակազմի տեղավորումն էլ ըստ այդմ եղել է հաջորդաբար տրամադրված հյուրանոցների հաշվարկով, չի եղել նախընտրություն: Սեփական քաղաքում հյուրանոցում բնակվելն արդեն իսկ բոլորի համար դիսկոմֆորտ է առաջացնում: Հյուրանոցների մեջ տարբերություն դնելը, լավ ու վատ անելն ինքնին զավեշտալի էր, էլ չեմ խոսում մամուլին սուտ տեղեկություններ տալու մասին:

– Ինչո՞վ է պայմանավորված, որ ադմինիստրատիվ աշխատողները շատ ավելին են վարձատրվում, քան` բուժանձնակազմը:

– «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲ ընկերությունում նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված վերապրոֆիլավորումից հետո դեռեւս աշխատողներին աշխատավարձ չի վճարվել, իսկ աշխատավարձի հաշվարկման համար հիմք է ընդունվելու ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումները: Մասնավորապես` աշխատանքի վնասակարությունը, աշխատաժամանակը, ինչպես նաեւ՝ աշխատողների ձեւավորված (բազային) աշխատավարձը:

Նկատենք, որ թեեւ բժշկական կենտրոնի պատասխանատուն մեր բոլոր հարցերին փորձել է արդարացված պատասխաններ ներկայացնել, այնուամենայնիվ, մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ վերը նշված խնդիրներն իրապես կան ԲԿ-ում, բայց տնօրինությունն ամեն կերպ փորձում է, ինչպես մեր աղբյուրն է ասում. «Արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր հարցերը ծածկադմբոց անելով` սղացնել»: Ի դեպ, այն, որ հարցերին պատասխանում են գրավոր, որի ժամանակ պարզապես բացառվում է ուղղող նոր հարցերի հնչեցումը, իր հերթին է շատ բանի մասին խոսում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի