ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 16-20«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԸ Aysor.am-ի հետ զրույցում ասաց. «Երեւի «Հայկական ժամանակը» շատ մեծ հարկեր է վճարել, բայց ի՞նչ եկամուտներ է ունեցել, չվաճառված թերթի դիմաց իրեն տարիներ շարունակ վճարել են գումար, որը մենք չենք ստացել, մեր թերթերը վաճառվել են, վաճառվածի դիմաց ենք մենք գումար ստացել: Այսօր իր կայքը հարյուրքանիերորդ տեղում է, շատ հետ է բոլոր կայքերից, բայց ունի սարսափելի մեծ թվով գովազդ, այդ գովազդն ինչպե՞ս է հայտնվում իր կայքում: Մարդիկ դնում են, որովհետեւ դա Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցն է: Իրականում, կոռուպցիան հենց դա է, ուրիշ անուն չունի կոռուպցիան»:
Այսուհետ ՀՀ Դատախազությունը պարտավոր է պատասխանել հետեւյալ հարցերին.
Հարց 1. Արդյո՞ք նախորդ իշխանությունների օրոք տարիներ շարունակ «Հայկական ժամանակ» չվաճառված թերթերի դիմաց իրեն վճարել են գումար: Եթե այո, ի՞նչ նպատակով: Արդյո՞ք այստեղ չկա կոռուպցիա:
Հարց 2. Մեծ թվով գովազդն ինչպե՞ս է հայտնվում իր կայքում: Արդյո՞ք մարդիկ դնում են, որովհետեւ դա Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցն է: Արդյո՞ք այստեղ չկա կոռուպցիա:

