Ամենահատկանշականը պապիկիս տուն վերադառնալու պատմությունն է. Տաթեւիկ Հայրապետյան

Արխիվ 16-20

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում մասնակցությունն է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հորական պապը:

- Պապս՝ գվարդիայի կապիտան Լազար Համբարձումի Հայրապետյանը, ծառայել է Խորհրդային բանակում 1937-1946 թվականներին: 1939 թվականին մասնակցել է Մոնղոլիայում Խալխագետի, կամ ինչպես պատմության մեջ է հայտնի՝ «Խալխին-Գոլի» կռիվներին, ճապոնական բանակի դեմ: 1945-ին մասնակցել է Վարշավայի ազատագրմանը, այնուհետեւ 277 գվարդիական դիվիզիայի շարքերում մասնակցել է Բեռլինի պատմական գրավմանը: Ծառայության երկար տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ շքանշանների ու մեդալների, այդ թվում՝ «Կարմիր աստղ» շքանշան, «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Բեռլինի գրավման համար», «Վարշավայի ազատագրման համար» մեդալներին:

– Ի՞նչ հուշեր ունեք նրա հետ կապված, ի՞նչ է պատմել պատերազմից Ձեզ կամ Ձեր հարազատներին:

– Ծառայության տարիներից շատ հուշեր են պահպանվել, սակայն ինձ համար ամենահատկանշականը պապիկիս տուն վերադառնալու պատմությունն է: Բեռլինի գրավումից հետո, երբ Սովետական բանակի սպաներին ժամանակավոր բնակության են տեղավորել գերմանական տներում, պապս մոտ մեկ տարի ապրել է մի կնոջ տանը, որը ժամանակին եղել է Հիտլերի դայակը:

Հետագայում, դեռ սովետական տարիներին Գերմանիա գնացած մի զբոսաշրջիկ պիտի պատմեր, որ այդ տանը դեռ ազատ էր մնում պապիկիս զբաղեցրած սենյակը, իսկ պատից իր լուսանկարն էր կախված: Այդ տարիներին պապիկս, մերժելով ծառայությունը Մոսկվայում շարունակելու առաջարկը, հաստատապես որոշում է վերադառնալ Հայաստան, քանի որ մտադիր էր ամուսնանալ հայուհու հետ եւ ստեղծել հայկական ավանդական ընտանիք: Իր տան տիրոջից գնում է «Օպել» մակնիշի մեքենա, դրանով անցնելով ողջ Եվրոպան, Բեռլինից երկար ու ձիգ ճանապարհներով հասնում է մինչեւ հայրենի Զանգեզուր, Տեղ գյուղ: Վերադառնալու օրը իսկական տոնախմբություն է դառնում համագյուղացիների համար, ովքեր ոչ միայն տեսնում եւ ուսումնասիրում են այդ տարիների համար առանձնակի շքեղություն հանդիսացող մարդատար մեքենան, այլեւ համտեսում Եվրոպայից բերված բազմազան քաղցրավենիքները, որոնցով լի էր մեքենայի թափքը: Այս մեքենան, որը առաջին մարդատար սեփական մեքենան էր Գորիսի շրջակայքում, դեռ երկար կմնա համաքաղաքացիների եւ հատկապես մեր ընտանիքի անդամների հուշերում:

– Մինչեւ ե՞րբ է ապրել Լազար պապը:

– Պապիկս մահացել է 1988 թվականին, նոյեմբերի 24-ին, ծնողներիս ամուսնությունից ընդամենը օրեր անց, այդպես էլ չտեսնելով իր որդու առաջնեկին՝ ինձ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի