Ես աղոթել սովորեցի. թոռները շնորհավորում են Գագիկ Կոստանդյանին
Արխիվ 16-20Այս օրերին լրացավ ԱԺ նախկին պատգամավոր, «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍՊԱ» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ՝ հայտնի հասարակական գործիչ Գագիկ Կոստանդյանի 66 ամյակը: Հիշելով նրա անցած հարուստ ու հետաքրքիր ճանապարհը՝ ուրախ, հագեցած ու նաև դժնդակ օրերը, նրա թոռնուհին՝ Աննա Կոստանդյանը կիսվել է մանկության հիշողություններով , երբ նա դեռ նորածին էր` 40 օրական, Ազգային Ժողովում 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ զինված հարձակում և տանը բոլորը սպասում էին պապիկի վերադարձին, որը ամբողջ այդ ընտացքում ԱԺ դահլիճում էր: Հարազատների աղոթքները տեղ հասան և Գագիկ Կոստանդյանը արդեն հաջորդ առավոտյան անվնաս տուն վերադարձավ: Այնուհետեւ նա ստանձնեց ՀՀ Ազգային ժողովի «Հոկտեմբերի 27-ի դեպքերը ուսումնասիրող» հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը:
Այսօր արդեն բոլոր թոռները միասին նվիրում են այս տողերը իրենց պապիկին.
Ես աղոթել սովորեցի
Ես ծնվեցի սեպտեմբերին, պապուս գրկում՝ տաք, ապահով,
40 օր ես երջանիկ մեծանում էի ու շատ մոտիկ
Ինձ հարազատ ու լավ մարդիկ աչքդ լույս էին պապուս ասում`
-Անուլիկդ է դե քեզ սպասում,-
Ու իմ պապը պատգամավոր ,երկրի հարցերը շատ կարևոր
Կատարում էր ու տուն գալիս, ու տատիկիս հետ ինձ ման տալիս.
«Չոփ-չոփ չոփ-չոփ»,- տատս էր ասում ու անուշիկ ինձ լողացնում:
Մեկել լսվեց զանգը դռան, մի մարդ գոռաց թե շուտ հասեք`
Կրակում են պապիս վրա, մայրս գոռաց, տատս լացեց
Ու ինձ ջրում մենակ թողեց, էլ չեմ հիշում ինչ կատարվեց:
Միայն գիտեմ, որ աղոթել 40 օրականում եմ սովորել
Ու խնդրեցի` Աստված պապիկ, իմ պապիկից ինձ մի զրկիր,
Խնդրում եմ քեզ ու աղոթում ՝ ես կլինեմ խելոք, լսող
Ու, Աստված ջան, քեզ մեծարող, միայն պապիս դու անփորձանք բերես մոտս կրկին ժպտամ:
Ու Աստված ինձ չմերժեց, աղոթքներս երբ նա լսեց
Պապուս այնքան ուժ պարգևեց, որ Նաիրիին նա խեղճացրեց
Ու մի ամբողջ ժողով փրկեց:
Ջան, Ատված ջան, շնորհակալ եմ, իմ պապիկիս ցավը տանեմ,
20 Տարի է արդեն անցել, ես երջանիկ մարդեմ դարձել
Ու պապիկիս տարեդարձին 8 թոռներով նստանք հացի:
Աննա Կոստանդյան
ՀԳ. «ԻՐԱՎՈՒՆՔԸ» լավագույն մաղթանքներով միանում է շնորհավորանքին :

