«ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԽԻՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԷ»
Արխիվ 16-20ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ գնահատմամբ՝ կարանտինային խիստ պայմանների երկարաձգումն արդյունավետ չէ:
– Մենք ամբողջ տնտեսությունը փակել ենք, բայց միեւնույն ժամանակ, բոլորը փողոցում են: Վերջում ունենալու ենք աղետալի վիճակում հայտնված պետություն եւ էլի նույն թվով հիվանդներ, ինչը կարող ենք ունենալ` տնտեսությունը գործարկելով: Այն, որ տնտեսությունը կոլապսի մեջ է լինելու, աղքատության տոկոսը շատ բարձր է լինելու, ակնհայտ է: ՀՀ տարածքում 30 օրից ավելի անհնար է երկարաձգել արտակարգ դրությունը, բայց երկարաձգվեց: Մենք առաջարկեցինք ոչ թե չեղյալ համարել արտակարգ դրության երկարացումը, այլ որոշ միջոցառումներ չեղյալ համարել: Մարդկանց հիմա աշխատանքի են կանչում, բայց մարդիկ տաքսու փող չունեն: Մենք առաջարկում էինք, որ մետրոն բացվի, ջերմաչափում տեղի ունենա մուտքի մոտ, Երեւանի քաղաքապետարանն ախտահանի ամբողջ տարածքը, ինչ որ ամբողջ աշխարհում է արվում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

