ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ

Արխիվ 16-20

Չնայած արտակարգ դրություն է երկրում, բայց տուրիստական ավտոբուսների վարորդներն այլեւս չեն կարող հանգիստ նստել տանը, երեկ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք դժգոհում են, որ  կորոնավիրուսի տարածման իրավիճակով պայմանավորված՝ այս օրերին եկամտի որեւէ աղբյուր չունեն եւ սնանկացման վտանգի առաջ են կանգնել, ուստի՝ ակնկալում են կառավարության աջակցությունը: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԸ:

- Զբոսաշրջության ոլորտը զրկված է եկամուտներից, բայց ունի հարկային եւ վարկային մեծ պարտավորություններ ու կանգնած է լուրջ խնդրի առաջ: Մարդիկ, տեսնելով, որ տրանսպորտային ծառայությունները զբոսաշրջության ոլորտում աճում են, վարկեր են վերցրել, ներդրումներ կատարել եւ ստեղծել  բարձրակարգ ավտոբուսների պարկ՝ ակնկալելով, որ այս տարի ավելի լայն չափով աճ կունենա զբոսաշրջության ոլորտը: Սակայն, համավարակի հետեւանքով, անկանխատեսելի հանգամանքներ ի հայտ եկան, ու զբոսաշրջությունը կանգնած է մեծ խնդրի առաջ: Տրանսպորտային ընկերությունները, իսկապես, կանգնած են իրական սնանկացման խնդրի առաջ:

– Ո՞րն է լուծումը:

– Կա՛մ բանկերը ողջամիտ ժամկետով վարկային արձակուրդ պետք է  ձեւակերպեն, այսինքն՝ այդ ողջամիտ ժամկետը տեղափոխեն՝ հաշվի առնելով, որ ոլորտի իրական վերականգնում կլինի 2021 թվականի ապրիլից, կա՛մ, եթե բանկերը դժվարանում են այդքան ժամանակով վարկային արձակուրդ տրամադրել, ապա կառավարության կողմից ընդունված տնտեսական աջակցության ծրագրերը պետք է տարածել նաեւ այս ոլորտի վրա ու թույլ տալ արտոնյալ վարկային միջոցներն օգտագործել առկա վարկային պարտավորությունները կատարելու համար: Իրականում, եթե այս ընկերությունները սնանկացան, այդ գույքն էլ չի բավարարելու բանկերի գումարը վերադարձնելու համար: Այնպես որ, կառավարությունը պետք է հատուկ աջակցության ծրագիր ընդունի զբոսաշրջության ոլորտի համար՝ սահմանելով 12-ամսյա արտոնյալ ժամանակահատված՝ հատկացված վարկերը մարելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի