«ՍԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՑԻՆԻԿ ՔԱՅԼՆ Է»
Արխիվ 16-20ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատական հերթական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին, ինչը, մեդիափորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ գնահատմամբ, ստորություն է:
– Հենց մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, նշանակել դատ եւ մեղադրյալների աթոռին նստեցնել առնվազն երեք մարդու, ովքեր անմիջականորեն ներդրում են ունեցել Շուշիի ազատագրման գործում (նկատի ունեմ` Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին եւ Սեյրան Օհանյանին), իմ կարծիքով՝ հատուկ է նշանակված իշխանության կողմից: Սա հերթական ցինիկ քայլն է, որը եւս մեկ բիծ է օրվա իշխանության վրա ավելացնելու եւ ապագայում իրենց պատասխանատվության ենթարկելու ժամանակ հիշվելու է, որպես բարոյական չափանիշների խախտում: Այս առումով իմ խորհուրդը Աննա Դանիբեկյանին մեկն է, որպեսզի վերջնական խայտառակ չլինի, հենց այդ օրը պետք է Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջոցը փոխվի, եւ նա ազատ արձակվի: Սա է իր միակ փրկությունը բարոյական չափանիշներով: Իսկ եթե նա շարունակի մնալ «վնգստացող» դատավորի կերպարի մեջ, իմ կարծիքով՝ որեւէ օգուտ չի բերելու, որովհետեւ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում` հիասթափվածները շատանում են, խնդիր է առաջանալու: Հետեւաբար, այս խեղկատակությունը պետք է թարգել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

