ՈՐՈՇ ԻՄՔԱՅԼԱԿԱՆՆԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՆՆԿԱՏ ԼՔԵԼ ԽՈՐՏԱԿՎՈՂ ՆԱՎԸ
Արխիվ 16-20«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` սոցցանցերում «հիասթափություն» մոդելավորող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ուղիղ եթերներից հետո` «Իմ քայլը» խմբակցության շարքերում լուրջ մտահոգություններ են առաջացել: Ընդ որում` առաջին հերթին նաեւ սորոսական թեւում, որոնք երեկ սորոսական կազմակերպությունների կողմից կառավարությանը ներկայացված պահանջագրից հետո, արդեն իսկ հասկացել են, որ ժամանակն է կրկին վերադառնալ ընդդիմադիր դաշտ, ինչպես «հին ու բարի» օրերին: Սակայն ամեն մեկը մի պատճառ է փորձում գտնել` օր առաջ «չարաբաստիկ» մանդատից ազատվելու ու խորտակվող նավն աննկատ լքելու համար: Ստեղծված իրավիճակն այնքան անտանելի է դարձել, որ իմքայլական պատգամավորներն անգամ խորհրդարանական միջանցքներում են սրտները բացում ու քննադատում իրենց իսկ վարած քաղաքականությունը եւ բողոքում թիմում ձայնազուրկ լինելու հանգամանքից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

