ՆԻԿՈԼԻ ՄՈՏ ՆՈՐԻՑ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՆ

Արխիվ 16-20

Նիկոլի մոտ նորից սրացումներ են, եւ նա ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս, թե ինչպես էր նախկինում որպես ոչ կառուցողական ընդդիմություն «տակից» շփվում իշխանությունների հետ, ինչպես եւ որպես լրատվամիջոց նույն իշխանությունների ու այլոց հետ հարցեր լուծում: Կգա ժամանակը, իհարկե, եւ Նիկոլի մասին շատ ավելի մանրամասն եւ արձանագրված ցուցմունքներով հատորներ կգրվեն, թե ինչպես էր նա աշխատում «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագրի պաշտոնում, ինչ էր անում 2008 թ. մարտի 1-ին եւ դրանից առաջ, ինչպես ներգրավվեց, իսկ հետագայում դավաճանեց ՀԱԿ-ին, ում հետ էր շփվում Ապրիլյան պատերազմի օրերին եւ վերջապես, ինչպես որպես ոչ կառուցողական ընդդիմություն կարողացավ, շփումների մեջ մտնելով իշխանությունների հետ եւ ապա խոստումներ տալով արեւմտամետներին ու ռուսամետներին, կատարել պետական հեղաշրջում եւ յուրացնել իշխանությունը: Սակայն դա կլինի Նիկոլին «պոլին քցելուց» հետո, եւ նա հիանալի դա գիտակցում է: Գիտակցում է նաեւ, որ իր իշխանազավթման օրերը հաշվված են, եւ սկսվում են սրացումները:

Նիկոլը նաեւ խոստովանեց, որ երկրի ներսում կարողացավ փչացնել հարաբերությունները բոլոր վերնախավերի հետ` քաղաքական, զինվորական, եկեղեցական, լրագրողական եւ այլն: Հասցրեց փչացնել հարաբերությունները անգամ իր իսկ թիմի եւ աջակիցների հետ եւ վերջապես խորը հիասթափություն առաջացրեց հասարակության լայն շերտերի մեջ: Նա խոստովանեց, որ փչացրել է հարաբերությունները Սփյուռքի հետ, տապալել է արտաքին քաղաքականությունը, հիասթափեցնելով թե՛ Արեւմուտքին, որն իր վրա մեծ հույսեր էր դնում եւ որին ծառայելու համար նրան բերեցին իշխանության եւ թե՛ ռուսներին, որոնք թեեւ հույսեր չէին դնում, բայց չէին ենթադրում, որ մարդ կարող է այդքան ապաշնորհ ու խաբեբա լինի: Այսքան վատ վիճակում գտնող ղեկավարը, որը բոլոր-բոլորի հետ փչացրել է հարաբերությունները, որից հիասթափված են բոլոր շերտերը, իհարկե, որոշ չափով խղճահարություն առաջացնում է, սակայն այդպիսի ղեկավարների պաշտոնավարումը երկար տեւել չի կարող, քանի որ ցանկացած ղեկավար պետք է հենվի երկրի տարբեր վերնախավերի վրա եւ միաժամանակ չհիասթափեցնի իր ժողովրդին: Իսկ ժողովրդին Նիկոլը առավել քան հիասթափեցրել է, եւ այսօր իր եւ իր ապաշնորհ նախարարների պատճառով երկիրը հասցրել է թե՛ առողջապահական, թե՛ տնտեսական եւ թե՛ սոցիալական ճգնաժամերի: Այլ երկրների ղեկավարները, որոնք, ի դեպ, գտնվում են շատ ավելի բարվոք վիճակում, օրնիբուն մտածում են, թե ինչպես իրենց երկիրը նվազագույն կորուստներով դուրս բերեն ստեղծված իրավիճակից: Սակայն Նիկոլը փոխանակ գործով զբաղվելու, թիթեռ է նկարում, կամ, ավելի ճշգրիտ, կազմում է իր խոսքով «հիասթափության քարտեզներ»: Որեւէ մեկը կարո՞ղ է մերօրյա ընկեր Փանջունուն բացատրել, որ իր ասած «հեղափոխությունից» արդեն անցել է երկու տարի, եւ որ նա, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, պարտավոր է ոչ թե քարտեզներ նկարել, այլ մտածել, թե ինչպես փրկել երկիրը ստեղծված օրհասական վիճակից: Որեւէ մեկը կարո՞ղ է նրան բացատրել, որ նա իր իսկ իշխանությունը պահպանելու մասին երկար-բարակ ու դատարկ ճամարտակություններից բացի, պետք է նաեւ մտածի երկրի եւ ժողովրդի մասին: Հավանաբար, վերջերս իրեն այդ մասին հասկացնելու փորձեր կատարվում են, եւ այդ փորձերը հասցնում են նրան այդ հիստերիկ վիճակին, երբ նա ղժղժում է «սամասուդների» եւ սնանկացումների մասին: Ովքե՞ր են այդ հիշեցնողները, ովքե՞ր են, որ Նիկոլին պարզ ակնարկում են, որ իր պաշտոնավարումն այնքան անհաջողակ է, այնքան հիասթափեցնող եւ այնքան արդեն վտանգավոր, որ պետք է օր առաջ այն դադարեցնել: Մեկը, իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որին հարվածելը դարձել է Նիկոլի ամենօրյա զբաղմունքը: Հիշեցնենք, որ հին ծեր աղվես Լեւոնը արդեն իսկ ցույց տվեց այն երկու անձնավորություններին, ովքեր պետք է փոխարինեն Նիկոլին` Ավինյան+Արսեն Թորոսյան: Ի դեպ, Լեւոնի հիշեցումից հետո Նիկոլի եւ այդ երկյակի հարաբերությունները խիստ սրվեցին, եւ վերջիններս անգամ չեն էլ խորշում հրապարակայնորեն թքել Նիկոլի ուղղությամբ, սակայն դա անպատասխան չի մնում, եւ, խոսելով արեւմտամետների հիասթափության մասին, Նիկոլը հենց այդ թեւը նկատի ունի եւ հասկանում է, թե հիասթափված արեւմտամետներն ումով են նախատեսում իրեն փոխարինել: Հավանաբար, կա նաեւ ռուսամետ սցենարը, թե ումով է նախատեսվում  փոխել Նիկոլին` այդ սցենարով դեռեւս վերջնականապես պարզ չէ, սակայն հավանաբար Նիկոլը որոշ չափով տեղեկացված է նաեւ այդ ընթացքից: Եվ ամենակարեւորը` Նիկոլից ուզում են ազատվեն արդեն ժողովրդի լայն զանգվածները, որոնց Նիկոլը բազմակի անգամ խաբել է, բազմակի անգամ թալանել, կողոպտել, հասցրել աղքատության անդունդի եզրին, զրկել աշխատանքից, եկամուտներից եւ իսկապես անհույս եւ անվերջ հիասթափեցրել: Բոլոր դեպքերում Նիկոլը խաղացել է իր դերը, հիմա Նիկոլը պետք է գնա:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի