Գյուղացուն դիզվառելիք և պարարտանյութ չի տրամադրվելու.ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Արխիվ 16-20Այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի մամուլի ասուլիսը:Iravunk.com-ը բանախոսներին ուղղեց հետևյալ հարցերը.
1. Մեր տեղեկություններով,բանկերը հրաժարվում են գյուղվարկեր տրամադրել։ Քանի՞ հոգու է վարկ տրամադրվել գյուղոլորտում անհատական և կոլեկտիվ տնտեսություններին՝ ձեր աջակցեւթյան ծրագրով:
2. Չե՞ք պատրաստվում անհատույց գյուղացուն տրամադրել սերմնացու, պարարտանյութեր և դիզվառելիք, որպես գյուղատնտեսության աջակցություն կորոնավիրուսի այս ժամանակաշրջանում։
3. Սննդարդյունաբերության այն ընկերությունները, որտեղ կասկածվել են կորոնավիրուսով վարակվածներ, պետության կողմից վերահսկողոոթյուններ իրականացվե՞լ են:
Արման Խոջոյանը մեր առաջին հարցի մասով պատասխանեց, որ տրամադրվել է շուրջ 2943 գյուղվարկ, որի ընդհանուր ծավալը կազմում է 4,34 միլիարդ դրամ, լրացուցիչ նաև 10 վերամշակող կազմակերպությունների առաջին միջոցառման շրջանակներում տրամադրվել է հենց 694 միլիոն դրամ:
Իսկ ահա մեր երկրորդ հարցին անդրադարձավ Տիգրան Գաբրիելյանը, նշելով, որ գյուղացուն դիզվառելիք և պարարտանյութ չի տրամադրվելու:
Մանրամասները՝ տեսանյութում.
Հայկ Գևորգյան

