Մնացականյանը ու Ռուբինյանը կարող են մրցել «Խոսելու, բայց ոչինչ չասելու նուրբ արվեստում», ընդ որում ՝ իրար հակասելով. Հայկ Մամիջանյան

Արխիվ 16-20

Ես հասկացել եմ, թե ինչի մինչեւ հիմա չկա Լավրովի հայտարարության ՀՍՏԱԿ հերքում. մեր քաղաքական էլիտան որոշել է արձագանքի RAP ֆորմատով ու սպասում են, որ Հայկ Ստվերը կամ Հրագը երաժշտությունը ձայնագրեն։ Դրանից հետո իրենք կհագնեն իրենց «դուխով» գլխարկները, կկախեն Փաշինյանի պատկերով մեծ ոսկեզօծ կախազարդերը ու «յո-յո»-ի փոխարեն «դըմփ-դըմփ-հու» երգելով կպատասխանեն Լավրովին։ Կլիպում գուցե նաեւ օդում պարգեւավճարների դրամները շաղ տան՝ ինչպես սովորաբար լինում է hip-hop երգերի տեսահոլովակներում։

Իսկ հիմա լուրջ
Ի՞նչ կարող ես անել, երբ ունես ՀՀԿ-ի նման ընդդիմություն։
1. Կարող ես միջազգային բանակցությունների ժամանակ «նեղը ընկնելուց» հղում տալ ընդդիմությանը ու ասել, որ Արցախի հարցում չես կարող ընդունել այս կամ այն լուծումը, որովհետեւ ներքաղաքական դաշտում հակադարձող ուժ ունես։
2. Կարող ես իրենցից տեղեկանալ բանակցային գործընթացի պատմության մասին, որ տեղական եւ միջազգային լսարանաի համար ակնհայտ սխալ պնդումներ չանես։ Հաստատ ավելի լավ է դա լսել ընդդիմությունից, քան հակառակորդից տեղեկանալ պատմության մասին։
3. Կարող ես դիմել ՀՀԿ պատգամավորական կորպուսի պրոֆեսիոնալներին, որ կիսվեն միջազգային հարաբերությունների իրենց փորձով եւ կապերով, որ մեկը մյուսի հետեւից խայտառակ չլինես։
Իսկ ի՞նչ են անում մեր պառլամենտական դիվանագիտության Dream team-ի ներկայացուցիչները (Ռուբեն Ռուբինյանը,Հովհաննես Իգիթյանը եւ այլոք) ` հերթական ստերը տարածում իրենց ստացած ժառանգության մասին։ 
Մենք թողել ենք դիվանագիտական հաղթանակների ու Ադրբեջանական կողմի հիմնական բանակցողի «ստիպում են ստորագրել» հայտարարության ժառանգություն։
Պարոն Ռուբինյան, ախր Դուք հակասում եք ձեր իսկ նախարարին, ով ասել է, որ հայկական կողմը ԵՐԲԵՔ, այդ թվում ՀՀԿ-ի օրոք, փուլային լուծման կողմնակից չի եղել։Դուք մի տարուց ավել է պնդում եք, որ փաստաթուղթ չկա, ավելին՝ բանակցություն չկա, բայց արի ու տես, որ ձեւավորված օրակարգ կա։
Բա որ ասում էինք մի քանի ժամ առանց փաստաթուղթ բանակցություն չի լինում։ Հիմա երկու տարբերակ կա. կամ հստակ փաստաթղթի շուրջ բանակցություն կա ու դուք ստում եք, կամ բանակցություն կա, բայց դուք այնքան ապաշնորհ եք, որ խաբար էլ չեք։
Ռուբինյանը այսօրվա ճեպազրույցը լսելուց հետո հասկացա, որ Մնացականյանը ու Ռուբինյանը կարող են մրցել «Խոսելու, բայց ոչինչ չասելու նուրբ արվեստը» մարտարվեստում, ընդ որում ՝ իրար հակասելով։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի