«Այն տունը, որը միասնական չէ ` Աստված լքում է».Պարգեւ Սրբազան. NewsMedia.am

Արխիվ 16-20

Անհիշելի ժամանակներից հային վիճակված է եղել դեգերել օտար ափերում, ամենատարբեր պատճառներով բախտ որոնել օտարության մեջ:

Իսկ մեր պատմության էջը արյունոտվեց՝1915 թվականին՝ երբ հայատյաց թուրքը հոշոտեց մի ամբողջ ազգի: Երբ Օսմանյան Թուրքիայի իշխանությունները ծրագրեցին և իրականացրեցին հրեշավոր ոճրագործություն:Ոճրագործություն, որ երբեք չի մոռացվել, ու չի մոռացվելու երբեք... 

1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը ՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Երվանդ Սըրմաքեշհանլյան, Ատոմ Յարջանյան, Հովհաննես Հարությունյան և այլք:
Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։
Այս ողբերգական իրադարձութունների հետևանքով աշխարհի բոլոր ծագերում առաջացավ Հայկական Սփյուռքը` Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:


Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդհառաջ էլ, NEWSMEDIA.am-ը բացառիկ զրույց է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ՝ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանինի հետ:

-Սրբազան, արդյո՞ք մարդկությունը կարողացավ անցյալից դասեր քաղել: Քանզի մինչ այսօր էլ. մեր պահանջատիրությունը, ցեղասպանության վերաբերյալ զգայուն մոտեցումը, սերունդներից եւ աշխարհից ունեցած ակնկալիքները բխում են նրանից, որ հայերն ակամայից դարձան մարդկության դեմ գործված ամենամեծ հանցանքներից մեկի զոհերը:
Մենք դարձանք  հանցանքն այլեւս հնարավոր չդարձնելու առաջամարտիկը, եւ մեզ դա հաջողվեց անել տարիների ընթացքում անընդհատ խնդիրը բարձրաձայնելով, անընդհատ մերժողականության դեմ պայքարելով։ Արդյո՞ք այսքանից հետո, պատմությունը կարող է կրկնվել…

-Գիտեք, հիմա հետադարձ հայացք նետելով դեպի անցյալ՝ տեսնում ենք որ այսօր շատ բան է փոխվել. այո՝  շատ բան: Պատմական Արեւմտյան Հայաստանում, մենք չունեինք երկու կարեւոր բան՝ չունեինք պետականություն, եւ չունեինք ազգային բանակ: Ինչն էլ նպաստեց, որ պատմական Հայաստանում ցեղասպանություն տեղի ունենար: Բայց 1991թվականին, երբ անկախացավ Արցախը՝ մենք բանակ ստեղծեցինք, եւ ցավալիորեն այո, Ադրբեջանը կրկին փորձեց ցեղասպանություն իրականացնել… Բայց երկու հայկական հանրապետության միասնականությունը, եւ հայկական բանակի ուժը՝ կասեցրեց նոր ցեղասպանությունը:
Այսօր շատ ավելի լուրջ փոփոխություն ունենք՝ ունենք հայոց պետականություն, ունենք Հայոց բանակ, որը երբեք թույլ չի տա՝ ցեղասպանության կրկնություն: Սա է ամենակարեւոր տարբերությունը՝ այսօրվա եւ անցյալի: Ուստի, մենք պետք է մեր բանակը, եւ մեր պետականությունը աչքի լույսի պես պահենք. սրանք են մեր ազգի պետականության երաշխիքները: Իսկ այս ամենին հիմքում՝ ընկած է ազգի միասնականությունը:
Համախումբ ուժերով պետք է առաջ գնանք. սա նոր բանաձեւ չէ, պարզապես այդ բանաձեւը պետք է պարբերաբար յուրաքանչյուրս մեր մեջ թարմացնենք: Հիշե՛ք. այն տունը, որը միասնական չէ, որը կիսատ է՝ Աստված լքում է, եւ այդ տունը քանդվում է: Իսկ այն տունը, որը միաբան է՝ այնտեղ է Աստծո օրհնությունը: Մենք՝ հայերս, մի փոքր ընտանիք ենք, եւ միասին պետք է կերտենք մեր ճակատագիրը:

Մանրամասները սկզբնաղբյուր NEWSMEDIA.am էլ. օրաթերթում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի