Մի շարք գետերի վրա կարգելվի ՓՀԷԿ-երի կառուցումը. «Հայաստանի Հանրապեություն»

Արխիվ 16-20

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«...Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի 47 կիլոմետր երկարության 37.7 կիլոմետրը, որը գետի 80.3 տոկոսն է, վերցված է ՓՀԷԿ-երի դերիվացիոն խողովակների մեջ: Նրա Կարակայա վտակի 67 տոկոսը նույնպես խողովակների մեջ է: 111 կմ երկարության Որոտան գետի 58.6 տոկոսը և Ազատ գետի Գողթ վտակի 61.8 տոկոսը նույնպես վերցված են խողովակների մոջ: Նման իրավիճակ է նաև մի շարք այլ գետերի վրա:

Ստեղծված իրավիճակը կանոնակարգելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մի քանի ամիս առաջ օրենսդրական փոփոխություն կատարեց, իսկ հիմա նոր իրավական ակտի ընդունման գործընթաց է նախաձեռնել:

Գերատեսչությունն առաջարկում է կառավարության որոշումով սահմանել «Փոքր հիդրոէլեկտարկայանների կառուցման համար արգելված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը»:

Այն սահմանելու համար հիմք են ընդունվել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները և ՇՄՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ներկայացրած գետերի՝ ՓՀԷԿ-երով ծանրաբեռնվածության արդյունքները:

Կառավարության որոշման նախագծում ընդգրկված են գերծանրաբեռնված կամ այդ շեմին հասած 25 գետ և վտակ: Դրանց մեջ շատ են նաև կարմիրգրքային ձկների ձվադրավայրեր հանդիսացող գետերը, օրինակ, Սևանա լիճ թափվող Ձկնագետը, Վարդենիսը, Գավառագետը և այլն»,-գրում է թերթը:

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի