Նիկոլն-սորոսականներ բախումները կամ կորոնավիրուսն էլ չկանգնեցրեց արցախյան գործընթացը

Արխիվ 16-20

Ապրիլի 20-ին դարձանք Նիկոլի հերթական ֆեյսբուքյան ճառի ականատեսը: Թե ինչ սատանաներ էին անցել նրա գլխով, կամ ինչ ներիշխանական գործոններ էին դրդել, որ երկար-բարակ խոսեց հասարակության այն շերտերի մասին, որոնք, իր կարծիքով, հիասթափված են ՙհեղափոխությունից՚, մեր պարզելիք հարցը չէ, այլ մասնագետների խնդիր է: Չնայած, հիասթափվածների այնպիսի երկու խումբ ներկայացրեց, որ միանգամից այդ հերթական ճառին ուշագրավ իմաստ տվեց:

ԸՍՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ՈՂՋ ԵՐԿԻՐՆ Է ՀԻԱՍԹԱՓՎԱԾ
Այսպես, Նիկոլը հայտարարեց, որ իրենից հիասթափված  են թե´ արեւմտամետները, թե´ ռուսամետները: Կարճ ասած, գործնականում ողջ երկիրը: Բայց ինչո՞ւ Փաշինյանը որոշեց այդ դաշտ մտնել, ընդ որում` ակնհայտորեն իր համար ոչ ձեռնտու պնդումներ առաջ քաշելով: Հասկանալու համար նախ հիշեցնենք, թե ի՞նչն է նա համարում պատճառը, որ այդ երկու խմբերը հիասթափվել են:
Նիկոլը սկսեց արեւմտամետներից, եւ հազիվ թե դա պատահական լիներ. «Հաջորդ խումբը, որը հիասթափվելու պատճառ ունի, դրանք արեւմտամետներն են, որոնք կամ հավատացել են, կամ հույս են ունեցել կամ վստահություն են տածել հայտնի շրջանակների ասածի նկատմամբ, ովքեր հավաստիացրել են, թե Հայաստանում հեղափոխություն են արել արեւմտամետ ուժերը: Եվ արեւմտամետ ուժերը, որոնք Հայաստանում հայտնի են, որ կան, մտածել են, թե ինչ լավ է, մերոնք` արեւմտամետները, եկան իշխանության: Ժամանակի ընթացքում նրանք հասկացել են, որ իրականում արեւմտամետ ուժ Հայաստանում իշխանության չի եկել: Ուզում եմ ասել, որ արեւմտամետները հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունեն»:
Կարճ ասած, Նիկոլը խոստովանում է հետեւյալը. արեւմտամետները նրան համարում էին իրենց մարդը, որին «գունավոր հեղափոխության» միջոցով հասցրել են իշխանության, բնականաբար` ակնկալելով տարաբնույթ հարցերի լուծում: Բայց չէ՞ որ նման համոզմունքի համար պետք է որ արեւմտամետները լրջագույն հիմքեր ունենային: Ու ունեին. դեռ ընդդիմադիր ժամանակներում Նիկոլը քաղաքական այնպիսի ուղղվածության մեջ էր, որին անգամ ամենամոլի արեւմտամետները կնախանձեին: Միայն այն, որ հենց նա էր խորհրդարանական ամբիոնից իրեն կոտորում, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵՏՄ-ից, արդեն իսկ բավական էր նրան ոտով-գլխով արեւմտամետ համարելու համար: Իսկ այն, որ արեւմտյան ողջ մեդիառեսուրսները, գրանտա-գրանտակերական ուժերը, մինչեւ իսկ` աղանդավորական ու ԼԳԲՏ-ական կառույցները եւ այլն լծված էին «հեղափոխության» գործին, իր հերթին էր արեւմտամետների մոտ հիմնավորում այն համոզմունքը, որ սեփական մարդուն են մղում իշխանության: Առավել  եւս, որ Նիկոլն այդ հսկայածավալ ու որոշիչ օժանդակությունից չէր հրաժարվում:
Հաջորդ փաստը. այն, որ «հեղափոխությունից» հետո իշխանական համակարգի ինչպես տեսանելի (կառավարություն, ԱԺ եւ այլն) այնպես էլ ստվերային հատվածը միանգամից լիուլի լցվեց արեւմտամետներով (սորոսականներ, այդ կարգի այլ կառույցների հովանավորյալներ), այդ ուժերի մոտ արդեն իսկ հիմնավոր առիթ էր վստահ լինելու համար, որ իշխանության ղեկին իրենց մարդն է:
Արդյունքում, արեւմտամետներն արդարացվա՞ծ «հույս են ունեցել կամ վստահություն են տածել», որ իրենք են «հեղափոխությունը» արել ու սեփական մարդուն հասցրել իշխանության. միանշանակ այո: Նիկոլը ժամանակին հստակ, ռեալ քայլեր կատարե±լ է, որ արեւմտամետների մոտ նման հույսեր չլինեն. էլի միանշանակ, բայց` ոչ: Այսինքն, արեւմտամետները հիասթափվելու օբյեկտիվ հիմքեր ունեի՞ն... Բայց չէ, այստեղ մի պահ կանգ առնենք: Իսկ ո՞վ է ասում, որ արեւմտամետները հիասթափված են: Նիկո՞լը: Բայց ո՞րն է երաշխիքը, որ նա սովորականի պես չի խաբում, այ, սա դեռ հասկանալ է պետք:

ՉԱՐԴԱՐԱՑՐԵ՞Ց ԲԱՐՁՐ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին եզրակացությունները ֆիքսելով` անցնենք ռուսամետներին: Ի դեպ, նկատենք նաեւ, որ արեւմտամետների մասին խոսելիս Փաշինյանը պարզ ցույց էր տալիս, թե նրանք անձամբ իրենից են հիասթափված, որ հենց ինքը չի արդարացրել նրանց հույսերը: Բայց ահա ռուսամետների հետ կապված Նիկոլի նկարագրած պատկերն այլ  է: «Հիասթափվողների հաջորդ խումբը ռուսամետներն են, որովհետեւ նրանք կա´մ մտածում էին, որ Ռուսաստանն իր լծակներով թույլ չի տա մեր իշխանության գոյությունը Հայաստանում, կա´մ որ Հայաստանի իշխանությունն այնքան մարիոնետային կդառնա եւ ստիպված կլինի դաշտ բացել եւ իշխանությունը կիսել ռուսամետների հետ...»: Նիկոլի այս խոսքի տակ կա այն ակնհայտ ենթատեքստը, որ ռուսամետները հիասթափված են Մոսկվայից, որ նախ` չխանգարեց նիկոլյան «հեղափոխությանն» ու նրա իշխանության ստեղծմանը, հետո էլ բավարար ճնշումներ չի գործադրում: Իսկ այս մտքի հաջորդ եզրահանգումն այն է, որ ռուսամետները Նիկոլի հետ կապված առանձնակի հույսեր չեն կապել` նրան ընկալելով որպես արեւմտամետ (հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է ակնկալեին, որ Մոսկվան կխանգարի նիկոլյան «հեղափոխությանը»:
Ուստիեւ, վերադառնանք արեւմտամետներին, հաշվի առնելով, որ Նիկոլն այսպիսով ակամա խոստովանեց, որ ժամանակին նրան հայաստանյան ողջ քաղաքական դաշտն էր ընկալում որպես արեւմտամետ` դրանից բխող սպասելիքներով հանդերձ:
Ուրեմն, Նիկոլն իրո՞ք հիասթափեցրել է արեւմտամետներին: Մի կողմից, հայաստանյան իշխանական համակարգում այնքան արեւմտամետ է լցված, որ նրանք պետք է լիուլի բավարարված լինեին: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մեր արեւմտամետներն ամենեւին էլ չեն կարող բացառապես սեփական ցանկություններով, ամբիցիաներով ու սպասելիքներով առաջնորդվել: Ի վերջո, դրսից փողերը եկել ու գալիս են շատ կոնկրետ հարցեր լուծելու համար, ու տեղական կամայական արեւմտամետն այդ փողը վերցնելու եւ հրահանգավորված գործողությունը չկատարելու դեպքում լրջագույն խնդիրներ կունենա. առնվազն կգործադրվեն կիլոմետրանոց կոմպրոմատները, որի տակից հաստատ դուրս չի գա:
Կարճ ասած, խոսքը ոչ թե մեր արեւմտամետների մասին է, այլ դրսի ֆինանսավորող տիկնիկավարների. այդ նրանք են, որ կարող են հիասթափվել կամ չհիասթափվել Նիկոլից: Ուրեմն, հարցը ձեւակերպենք այսպես` Նիկոլը հիասթափեցրե՞լ է դրսի, ընդհանրական տերմինով ասենք, սորոսանման տիկնիկավարներին: Հարցի պատասխանը գտնելը դժվար չէ. բավական է գլուխ հանել մեկայլ  հարցից` իսկ ի՞նչ էին սպասում սորոսանմանները Նիկոլից եւ նիկոլյան «հեղափոխությունից»: Առաջին հերթին, իհարկե, իշխանության ամբողջական յուրացում սեփական կադրերի կողմից: Այս սպասելիքը, թերեւս, արդարացված է: Բայց հասկանալի է, օրինակ, Սորոսի հիմնական դարդուցավն այն չէր, որ սեփական «ճ» կարգի ենթականերից մեկը Հայաստանում պաշտոն ստանա ու իրեն լավ զգա: Ամբողջական իշխանափոխությունը պետք էր մի շարք խորքային հարցերի լուծման համար: Սկսած երկրի «լիակատար դեմոկրատացումից» (ԼԳԲՏ-ների ու աղանդավորների «իրավունքներ», ամեն մի ազգայինի ոչնչացում` եկեղեցի, կրթություն, մշակույթ), վերջացրած ռուսների այս հատվածից դուրս մղելով: Այսինքն, հասնում ենք Արցախին, հաշվի առնելով, որ քանի դեռ կա ներկայիս կիսապատերազմական վիճակը, հազիվ թե իրատեսական լինի ռուսներին դուրս մղելու հիմնական դրույթը` ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից:
Լուծվա՞ծ են այս հարցերը Նիկոլի երկամյա իշխանությունից հետո: «Դեմոկրատացման» ուղղությամբ ինչ-ինչ մանր քայլեր արված են` որոշ օրենքներ «սղացնելու» միջոցով: Բայց հիմնականը` «Ստամբուլյան կոնվենցիայի» ընդունումը դեռ չկա: Խոսք չկա նաեւ ռուսական  ռազմաբազայի դուրսբերման մասին, իսկ ահա արցախյան ընտրություններում Նիկոլն իր քայլերով, ըստ էության, հաստատեց սորոսականների թեկնածուի պարտությունը:
Տիկնիկավար սորոսները Նիկոլից հիասթափվելու առիթ առնվազն այս պահին ունե՞ն. թերեւս այո: Ու հենց դա էր ասում Փաշինյանը. «Արեւմտամետները հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունեն»: Իսկ թե ինչու այս պահին որոշեց այդ մասին խոսել, դա արդեն, թերեւս, պետք է փնտրել ներքին ինտրիգների դաշտում:

ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ ԷԼ ՉԿԱՆԳՆԵՑՐԵՑ

Բայց ինչո՞ւ Փաշինյանն այս պահին որոշեց խոստովանել, որ սորոսների հետ հարաբերությունները ծայրահեղ սրվել են: Իհարկե, այս հարցի պատասխանը մեծ մասամբ պետք է ներքաղաքական ինտրիգների հարթությունում փնտրել: Սակայն դեպի Արցախ տանող հետք եւս նկատելի է:
Այն, որ Նիկոլը նպաստեց Արցախի ընտրություններում սորոսական թեկնածուի պարտությանը եւ, առհասարակ, Արցախում սորոսական հեղաշրջմանը` ժամ առաջ ընդունելով եւ ճանաչելով Արայիկ Հարությունյանի հաղթանակը, շատ բանի մասին էր ակնարկում: Թե ինչ էին ուզում սորոսականներն Արցախից, շատ է խոսվել, չկրկնենք: Բայց եթե ընտրություններում պարտվելուց հետո բանակցային գործընթացը մինչկորոնավիրուսային տեմպերով  վերականգնվի, եւ մոտ հեռանկարում կուրվագծվի արցախյան սահմաններին ռուսական խաղաղարարների ի հայտ գալու հեռանկարը, ապա դա արտաքին սորոսների համար մեկ բան կնշանակիª պարտություն հարավկովկասյան տարածաշրջանում:
Եվ ահա, արցախյան ընտրությունների ավարտը սորոսական նախագահացուի պարտությամբ հենց բանակցային գործընթացն է, որ կարող է ակտիվացնել: Ընդ որում, դա կարող է Նիկոլի համար եւս միանգամայն անցանկալի ընթացք լինել, բայց, ինչպես ասում են, կա «չարյաց փոքրագույնի» գաղափարը:
Իսկ որ արցախյան գործընթացը կարող է ակտիվանալ նաեւ կորոնավիրուսային իրավիճակում, պարզ դարձավ օրերս, երբ նախ` արցախյան թեմայով մի շարք հայտարարություններով հանդես եկավ ՌԴ ԱԳՆ-ի մամուլի խոսնակը: Դրան էլ հետեւեց Լավրովի հեռախոսազրույցը Մնացականյանի եւ Մամեդյարովի հետ, եւ այստեղ եւս առանցքը հենց արցախյան թեման էր: Վերջապես, հազիվ էր հայտնի դարձել, որ հեռախոսազրույցներին արագորեն հաջորդելու է համանախագահների մասնակցությամբ Մամեդյարով-Մնացականյան «տեսահանդիպումը», որ Լավրովն անսպասելի բացեց բոլոր խաղաթղերը` հայտարարելով. «Կան «Մադրիդյան սկզբունքներ», Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-11 թվականներին պատրաստված փաստաթղթեր, այսպես կոչված «Կազանյան փաստաթղթեր»: Կա մի նախագիծ, որը համանախագահների մասնակցությամբ պատրաստվել է նախորդ տարվա ապրիլին` Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման հիման վրա: Այս նախագիծը տարածված է եւ այժմ ակտիվորեն քննարկվում է: Այդ փաստաթղթերում արտացոլվել է հակամարտության փուլային լուծումը: Առաջին փուլը ներառում է առավել հրատապ խնդիրներ, Լեռնային Ղարաբաղին հարակից մի շարք շրջանների ազատագրում եւ տրանսպորտային, տնտեսական շրջափակման եւ այլ հաղորդակցությունների վերացում...»:
Պահո, իսկ Մնացականյանն ու Նիկոլը համոզում էին, թե ոչ մի փաստաթուղթ էլ չկա: Իսկ Լավրովն ասում է` կա: Ընդ որում, այստեղ արդեն մեղքը «նախկին հանցավոր ռեժիմի» վրա չես գցի. ըստ Լավրովի, դրանք պատրաստվել են անցած տարի, այսինքն` Մնացականյանի մասնակցությամբ:
Մնացականյանը փորձեց պատասխանել` բառերի մի հսկա կույտ իրար հետեւից շարելով: Մինչդեռ նա ընդամենը հինգ բառ պետք է ասեր` «Լավրովի ասած փաստաթուղթը գոյություն չունի», այսինքն, որ ՌԴ ԱԳ նախարարը կեղծ տեղեկություն է տվել: Սակայն Մնացականյանը նման բան այդպես էլ չասեց` դրանով  էլ հաստատելով, թե իրականում բանակցություններն ինչ վիճակում են:
Լավրովի այս ծանր հրետակոծությունից հետո նախատեսված «ժամանակակից» ձեւաչափով` տեսակապով Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից արդեն էական սպասելիքներ չկային էլ. ամեն ինչ պարզ էր: Սակայն այդ եւ հիշատակված նմացած բոլոր փաստերն ու դրանցից բխող ազդակներն արդեն իսկ շատ բան են ասում:
Նախ նկատենք, որ դժվար չէ կռահել, թե այս տիպի հանդիպման նախաձեռնությունը որտեղից է գալիս: Լավրովի նման ակտիվությունն արդեն իսկ շատ բան է բացատրում: Գումարենք նաեւ որոշ տրամաբանական հանգամանքներ: ԱՄՆ-ում ներկայումս ներքին լարվածությունն աճում է աչքի առաջ, արդեն մինչեւ իսկ  քաղաքացիական պատերազմի հավանականության մասին են խոսում, եւ այս պայմաններում հազիվ թե Պետքարտուղարության ուշքն ու միտքը Արցախը լինի: Նույն վիճակն է Ֆրանսիայում. այստեղ էլ օրակարգում են Եվրամիության փլուզման հավանականության մասին խոսակցությունները, ֆրանսիական արտաքին քաղաքականությունը լիովին կենտրոնացած է այդ կարգի խնդիրների վրա, եւ ՄԽ-ում ֆրանսիական համանախագահը եւս ինչ-որ արցախյան տեսակոնֆերանսներ նախաձեռնելու անձնական ցանկություն հաստատ չէր ունենա:
Այսինքն, որ բանակցային այս ակտիվացման նախաձեռնությունը գալիս է Մոսկվայից, գրեթե կասկածի առիթ չկա: Ինչո՞ւ, ընդամենը հիշեցնելու համար, որ թեման փակված չէ՞. դրա  համար հեռախոսազրույցները բավական կլիներ: Բայց երբ դրան ավելի ակտիվ գործողություններ են հաջորդում, ապա այստեղ մեծ հավանականություն է ստանում այս հարցը` իսկ ո՞վ ասաց, որ Մոսկվան արցախյան գործընթացին չի նայում ներկայիս գլոբալ իրավիճակի համատեքստում: Տրամաբանություն այստեղ կա. արցախյան գոտում խաղաղարար զորքերի տեղակայումը, անշուշտ, Մոսկվայի համար մի շարք ռազմավարական հարցեր է լուծում: Իր հարավային սահմանների ամրապնդում` հարավկովկասյան տարածաշրջանում այդկերպ դիրքերի էական ամրապնդման միջոցով: Վերահսկողության նկատելիորեն ավելի բարձր մակարդակ նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Թուրքիայի ուղղությամբ: Եվ ամենակարեւորը. ներկայումս մյուս համանախագահ երկրների մոտ այնպիսի իրավիճակ է, որ արցախյան ուղղությամբ նրանց հետաքրքրվածությունն ակնհայտորեն նվազագույն մակարդակի վրա է, ինչը Մոսկվայի համար աննախադեպ առիթ է` իր համար նախընտրելի սցենարներին հասնելու համար: Ուստիեւ, պետք է գործընթացն ակտիվացնել:
Վերադառնանք Նիկոլին: Նման ակտիվացումը հազիվ թե նրա սրտովը լինի. դրա հեռանկարում Ալիեւի հետ անձնական հանդիպումներն են` համանախագահների  ներկայացրած օրակարգով: Մինչդեռ ժամանակ ձգելու պատճառաբանություն արցախյան ընտրություններից հետո գործնականում չունի, եւ Լավրովի հիշատակված գերկոշտ տոնայնությունն էլ դրա վկայությունն է: Այսինքն, պետք է վերջնական կարծիք հայտնի ներկայացված օրակարգի մասին, եւ այս  դեպքում «չարյաց փոքրագույն» տարբերակը նրա համար դրական կարծիքն է, հաշվի առնելով, որ հակառակ դեպքում հակադիր` արեւմտամետների թեւի հետ առկա խորքային հակասությունների պարագայում Մոսկվայի հետ թշնամանքի հերթական ալիքը  նրա համար կվերածվի «երկու ճակատով պատերազմելու» պարտադրանքի: 
Ընդ որում, սորոսականների թեւում եւս նման հեռանկարը հասկանում են, եւ կարծես միակ տարբերակ է դառնում Նիկոլին փոխարինող գտնելը: Իսկ դա Նիկոլի համար կարող է վատթարագույն տարբերակը լինել. հեռանալ, երբ թշնամական հարաբերությունների մեջ ես համաշխարհային բոլոր հիմնական բեւեռների հետ, կնշանակի, որ աշխարհում ոտք դնելու մեկ ապահով տեղ անգամ չես գտնի: Անգամ Կանադայում, ինչքան էլ, որ Նիկոլը նրանց ղեկավարին եռագույն գուլպա է նվիրել: 

Ասենք, եթե մեկը, ասենք` Ավինյանը հանկարծ որոշի փոխարինել Նիկոլին, ապա պետք է վերցնի նաեւ այս ամբողջ ծանր բեռը, որը հավասար է խարակիրիության:
Քերոբ Սարգսյան


 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի